...

Թե դաշնակներն ինչու դաշինք կազմեցին Քոչարյանի հետ

Թե դաշնակներն ինչու դաշինք կազմեցին Քոչարյանի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, թե իշխանությունը՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ասել է. «Նիկոլ Փաշինյանն Արցախը չի հանձնել, հանձնում են այն դեպքում, երբ որևէ կրակոց չի լինում»՝ հավելելով, որ հողերը ժամանակին նախկին իշխանություններն են հանձնել:

«ՉԻ». Մենք մի բան չենք հասկանում: Ինչո՞ւ է Դաշնակցությունը Քոչարյանի հետ դաշինք կազմել, այլ ոչ թե «Քաղաքացիական պայմանագրի»: Տիպիկ դաշնակցական ուժ է և մեկը մեկին դաշնակցական մտքեր է հայտնում:

Դաշինք կազմեիք, անունը դնեիք՝ «Հայ Յեղափոխական Պայմանագիր» կամ «Քաղաքացիական դաշնակցություն»: Լրիվ տեղը կընկներ: Դաշնակներն ասում են՝ մենք հենց ընենց չենք 1920 թվին տարածքներ հանձնել, կռվով, բանով ենք տվել, կրակոց-մրակոց է եղել: Սրանք էլ են նույնը ասում: Դե, հիմա, պատերազմ էր, կռվեցինք, այդպես ստացվեց: 

Դաշնակներն էլ են ասել՝ ոչ մի թիզ, երկիրը վարի են տվել, սրանք էլ ասացին՝ ոչ մի թիզ, արդյունքը նույնն է: Բա սրանից ավելի լավ դաշինք պետք է լինե՞ր: Գուսան Հայկազունի երգն էլ ձեր հիմնը կլիներ, էն որ ասում է. «Հողն արյունով են պահում, իմացե՛ք»: Պահեցիք, տեսանք:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ