ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծննդյանս օրով չէի ուզում գրառում անել, բայց չստացվեց: Արա, էս ոնց են վախեցել Ծառուկյանի հանրահավաքից»:
«ՉԻ». Սա մեզ մի հատ անեկդոտ հիշեցրեց. մի մարդ գիշերը տուն գնալիս է լինում, մեկ էլ վերևից լսում է. «Պարո´ն, ես ձեզանից վախենում եմ»: Գլուխը բարձրացնում է, տեսնում է, շենքի ամենավերին հարկի պատշգամբից մի կին է ձեն տվողը:
«Բայց ինչի՞ եք ինձանից վախենում»,- հարցնում է տղամարդը:
«Որովհետև դուք ուզում եք ինձ բռնաբարել»:
«Բայց ես ո՞նց կբռնաբարեմ ձեզ. ես՝ ներքևում, դուք՝ վերևում»,- զարմանում է տղամարդը:
«Իսկ ես հիմա կիջնեմ»,- պատասխանում է կինը:
Հիմա մեր ընկերը տան բալկոնից ինչ-որ գեղեցիկ ֆանտազիաների գիրկն է ընկել՝ փորձելով իր ցանկությունը իրականության տեղ դնել: Դուք դեռ իջեք բալկոնից, հանրահավաքը արեք, հետո վախենալու մասին կխոսեք: Ընդ որում, դա դեռ հարց է, Գագիկ Ծառուկյանն ինքը ցանկանո՞ւմ էր միտինգ հրավիրել, թե՞ այնուամենայնիվ կողքից ստիպել են, ինչպես նախկինում բազմիցս է եղել:
Բոլոր դեպքերում շնորհավոր Գևորգ Պետրոսյանի ծնունդը: Շատ շոգ ա:
Հ.Գ. Անեկդոտի բոլոր համընկնումները պատահական բնույթ են կրում: