...

Մի օգուտ սրանցից կարելի է ստանալ

Մի օգուտ սրանցից կարելի է ստանալ

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չեք պատկերացնում, թե ինչքան ջանք ու եռանդ է պահանջվում լռելու համար»:

«ՉԻ». Վայ, ապրես դու, որ չես խոսում: Մենք էլ չենք պատկերացնում, որ որևէ քոչարյանական 8 ժամից ավել չխոսի: 8 ժամը քնելու միջին վիճակագրական ժամանակն է:

Աշխատեք ձեր վրա, տիտանական ջանքեր գործադրեք, միայն թե շարունակեք լռել: 

Արցախյան պատերազմում յուրաքանչյուրը ինչ-որ կերպ իր մասնակցությունն է բերում: Մեկը՝ գումար է փոխանցում, մյուսը՝ կամավոր մեկնում է ռազմաճակատ, երրորդը՝ զենք է հայթայթում, քոչարյանականների դեպքում ամենաօգտակար գործը սուս մնալն է: Թե չէ որ խոսում են, իրավիճակը կտրուկ սրվում է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Լռեք, դա ոսկի է, ոսկի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ