...

Մի օր էլ Սերժի թղթախաղային արկածներից պատմիր

Մի օր էլ Սերժի թղթախաղային արկածներից պատմիր

«Ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք, երկու տարի առաջ ձեր մեծամասնության նախընտրած վարչապետն իր բոլոր սխալների մեջ մեղադրում է հենց և միայն ձեզ: Քանի որ ես իրեն մի քիչ ավելի երկար, լավ ու մոտիկից գիտեմ (նույնիսկ բլոտում "պառ" ենք նստել մի քանի խաղ, որտեղ մշտապես «տակ տալու» մեջ ինձ էր մեղադրում, իսկ անգամ իմ բռնած չորս թուղթը՝ վերագրում իրեն), ասեմ ձեզ. ինքը իր սխալը երբեք չի ընդունի, երբեք: Ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

«ՉԻ». Աշոտյան ջան, այ սենց հավեսով, ամենայն մանրամասնություններով մի օր էլ պատմիր Սերժ Սարգսյանի արկածներից Բադեն-Բադենում ու Մոնտե-Կառլոյում: Գիտե՞ս մարդկանց ինչքան կհետաքրքրի, թե հատկապես որ կազինոներն էր նախընտրում ձեր առաջնորդը, ի վերջո ինչու չսովորեց պոկեր խաղալ և ինչու էր մշտապես տանուլ տալիս: Իսկ եթե դա կեղծ ինֆորմացիա է, կարող ես պատմել, թե երբ և ինչպես է մեծ գումարներ կրել:

Կարող ես պատմել, թե ինչ սև օրեր էիք քաշում, երբ նա շատ մեծ գումարներ էր պարտվում, կարող ես մեջբերել Հովիկ Աբրահամյանի հիշողություններից, թե նա ինչ կարգի օպերատիվություն էր ցուցաբերում, որ պարտված գումարները հասցնի կազինոներ:

Ի վերջո, դատարանն էլ էր ձերը, իրավապահ համակարգն էլ. ինչո՞ւ դատի չտվեցիք ձեր ներկայիս թիմակից Զարուհի Փոստանջյանին, որը ԵԽԽՎ ամբիոնից Սարգսյանին մեղադրեց 70 միլիոն դոլար պարտվելու մեջ:

Ինչ վերաբերում է բլոտի «տակ տալուն»: Մենք չգիտենք ձեր հմտությունները, բայց հետևելով ձեր քաղաքական հրապարակային գործունեությանը՝ ակնհայտ է՝ տակ տալու մեծ վարպետ եք: Ուժային կառույցների, օլիգարխիայի, քրեական աշխարհի, մեդիայի և բյուրոկրատիայի անվերապահ աջակցությունը ունենալու և «տակ տալու» համար հատուկ տաղանդ էր անհրաժեշտ: Հետևելով ձեր հրապարակային խոսքին՝ պարզ է՝ բլոտում էլ եք մեծ-մեծ խոսում, առանց հասկանալու, որ անհրաժեշտ խաղաքարտեր չունեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2892 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ