...

Մի պաշտոն տվեք այս մարդուն

Մի պաշտոն տվեք այս մարդուն

Լևոն Շիրինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անկախության օրվան նվիրված Համերգը` բարձրաճաշակ, վեհացնող, հուսանք սկիզբը դրեց վերքերը բուժելու և Հայաստանի վերականգնման բաղձալի ժամանակաշրջանին»:

«ՉԻ». Կասկածներ կան, որ այս ամիս Մանկավարժական համալսարանում աշխատավարձի տեղը պաթոսի դոզա են տվել: Կամ էլ Շիրինյանը պատվաստվել է, պարզապես առաջինն է եղել, որ ընդունել է Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, և արդյունքն էլ այսպիսին է:

Այո՝ սկիզբն է: Հաջորդ անգամ դրոնները նաև տանկեր, ինքնաթիռներ ու հրթիռներ կնկարեն երկնքում, և Քուռ-Արաքսյան հաղթարշավի մեկնարկը տրված կլինի:

Վերքերը չեն բուժվում գունագեղ տոնակատարություններով, վերքերը բուժվում են, երբ որդի կամ հայր կորցրած ընտանիքները հասկանում են, որ պետությունը իր ամբողջ ներուժով կանգնած է իրենց կողքին: Վերքերը բուժվում, այսինքն՝ պայքարելու ցանկություն է առաջանում միայն այն հասարակություններում, որտեղ իշխանությունը երեխայի պես իր կապրիզը առաջ չի տանում, այլ խոսում և ընդունում է իր սխալները:

Հ.Գ. Վերջապես մի պաշտոն տվեք այս մարդուն: Կամ ռեկտոր նշանակեք, կամ էլ ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության վարչության պետ: Մեծ պոտենցիալ ու տաղանդ է կորչում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1062 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ