...

Միայն Նիկոլը չի պատասխանատուն

Միայն Նիկոլը չի պատասխանատուն

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Այս իշխանության մեջ Մհեր Գրիգորյան կամ Սուրեն Պապիկյան անուն-ազգանունով լեգիտիմ քաղաքական միավոր գոյություն չունի:

Գոյություն ունի միայն մեկ լեգիտիմ քաղաքական միավոր և դա ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է: Հետևաբար, անկախ նրանից, թե ում ստորագրությունը կլինի սպասվող հակահայկական փաստաթղթի տակ, դրա ՄԻԱԿ հեղինակն ու քաղաքական պատասխանատուն կլինի անձամբ Նիկոլ Փաշինյանը»:

«ՉԻ». Եթե Արթուր Ղազինյանն ընդունում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը, ուրեմն ստիպված պետք է ընդունի նաև նրա վարած քաղաքականությունը: 

Փաշինյանը լեգիտի՞մ է, ուրեմն լեգիտիմ են նաև նրա նշանակած կադրերը: Եթե նրա նշանակած կադրերը լեգիտիմ են, ուրեմն լեգիտիմ են նաև նրանց կայացրած որոշումները, ստորագրած փաստաթղթերը: 

Հասկանում ենք Ղազինյանի բառախաղերը, իբր ինչ էլ լինի, միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու: Չէ, միակը չէ: Պատասխանատու են նաև նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին՝ իրենց խոսքով ասած, լեգիտիմ սարքեցին: Այսինքն՝ «Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանը: Դուք եք գերադասել ունենալ լեգիտիմ Փաշինյան՝ մանդատների դիմաց:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ