«Տպավորություն է, որ յուրաքանչյուր հաջորդ քայլ այս գործով արվում է բացառապես իշխանություններին դուր գալու կանխավարկածով։ Մարտի 1-ի գործով դատավարությունն անվերջ ձգձգվում էր նույնիսկ մինչ համաճարակը։ Նախկին վարչապետների անձնական երաշխավորության միջնորդությունը, ինչը պետք է քննվեր հրատապ, առանց ավելորդ ձգձգումների, արդեն երկար ժամանակ քննության առարկա չի դառնում դատավոր Դանիբեկյանի «ինքնամեկուսացման» պատճառով։ Ոչ ԲԴԽ-ն, ոչ դատարանը չեն կարողանում հստակեցնել, թե երբ է կայանալու հաջորդ դատական նիստը, բացահայտ կերպով խախտելով արդար դատաքննության իրավունքը, արդարադատության մատչելիությունը»։
Հայտարարության հեղինակը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ներկայումս Քոչարյանի ակտիվ պաշտպաններից Էլինար Վարդանյանն է:
«ՉԻ». Տպավորություն է, որ «կարանծյան» ջնջել է նախկին ԲՀԿ-ականի հիշողությունը, և նա մոռացել է, թե ով և ինչ հիմնավորումներով էր հետաձգում դատավարությունը: Մոռացել է, որ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայանում դատարան, որպեսզի նիստը չկայանա: Մոռացել է, որ Քոչարյանը հիվանդություններ էր մոգոնում իր համար, միայն թե բուն դատավարությունը չսկսվի: Հիմա ցանկանում են մեծ թվով մարդկանց առողջությունը վտանգել, միայն թե Քոչարյանը գնա տուն:
Գնա տուն՝ ի՞նչ անի, միևնույն է ինքնամեկուսանալու է: Հիմա պետությունը նրա համար ապահովել է այդ հնարավորությունը, բայց Քոչարյանի պաշտպաններն ինչպես միշտ դժգոհ են:
Ներկայումս ՄԻԵԴ-ը տասնյակ վճիռներ է կայացրել, որոնք գալիս են հաստատելու՝ Քոչարյանի օրոք դատարանները քաղաքական պատվեր կատարելով՝ բազմաթիվ մարդկանց տարիներով զրկել են ազատությունից:
Հիմա թող Քոչարյանը մի քանի ամիս այս կարգավիճակում անցկացնի կալանավայրում, մինչև պանդեմիան կնահանջի և կսկսվի բուն դատավարությունը: Միգուցե այս ժամանակն օգտագործի և հասկանա, թե որքան սխալ է եղել քաղաքական հակառակորդներին ապօրինի կալանավորելու հրահանգներ տալիս:
Ինչ վերաբերում է նախկին երեք վարչապետների երաշխավորությանը: Ներկայումս շատ մարդիկ կորոնավիրուսի և աշխարհի հետագայի հետ կապված՝ վերաիմաստավորում են իրենց կյանքը: Փորձում են հասկանալ իրենց սխալները և հրաժարվում վատ սովորույթներից: Ինչ իմանաս, միգուցե նրանք էլ հրաժարվեն իդիոտ քայլերից և սրա-նրա ժիլետի թև լինելու իրենց հետագծից: