ՀՅԴ-ին քաղաքապետարանը տարածք է տվել Սովետաշենի աղբանոցի հարևանությամբ. քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը ՀՅԴ-ի սեղանին է:
«ՉԻ». Նշենք, որ պահանջը իսկապես հարիր է եղել Դաշնակցության ախորժակին. մեկ հեկտար տարածք տվեք, Քրիստափոր Միքայելյանի անվան պուրակ ենք կառուցելու:
Դաշնակցականները լավ գիտեն, որ Կենտրոնում վաղուց ազատ տարածք չկա, իրենց կոալիցիոն գործընկերոջ ջանքերով ամեն ինչ վաղուց վաճառված է: 1 հեկտար որտեղի՞ց նվիրեն դաշնակներին: Մի քանի միլիարդ դրամով գնեն մեկի հողը և հետո անվարձահատույց նվիրեն Դաշնակցությա՞նը:
Անպայման Կենտրո՞ն են ուզում, կարող են քանդել «Մեղեդի» սրճարանը և գեղեցիկ պուրակ կառուցել: «Վալեմ» ռեստորանի տեղը նույնպես հրաշալի պոտենցիալ պուրակի տեղ է:
Ամենայն հավանականությամբ, Դաշնակցությունը քաղաքական մեսիջ է տեսել Սովետաշենի աղբանոցի կողքին հողամաս հատկացնելու մեջ: Իզուր, եթե նման միտում լիներ՝ կհատկացնեին Թոխմախի կողքին: Ինչ-ինչ, բայց Դաշնակցությունը չպետք է կասկածի տակ դնի քաղաքապետի հումորի զգացումը: