...

Նաջարյանը փոշմանել է

Նաջարյանը փոշմանել է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին: Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մանդատը վայր դնելու իմ որոշումը փոխել եմ: Մանդատը չեմ դնում, համարեք՝ հուզականության ֆոնի տակ եմ գրել»:

«ՉԻ». Հիմա մեր երկրում այնպիսի խառը վիճակ է, որ մարդ հուզմունքից ինչի ասես, որ ընդունակ չէ: Դե հիմա, մարդ է, հուզված է եղել, ի՞նչ անենք: Նորմալ է: Երեկ հուզվել, հայտարարել է մանդատը դնելու մասին, այսօր հուզված չէ, ասում է` փոշմանել եմ: Պատահում է:

Բայց վաղը Լուլուն կարող է նորից հուզվել, նորից մանդատը դնելու մասին հայտարարել: Այսինքն, պատգամավորական մանդատը իր հոգեվիճակը ստուգելու թեստի պես մի բան է: Եթե ցանկանում ես իմանալ նրա հոգեվիճակի մասին, մտնում ես նրա էջ, նայում ես. մանդատը դնելու որոշման օրերին հուզված է լինում, փոշմանելու օրերին՝ չհուզված: 

Հլը որ իր հուզմունք-փոշմանում զգացողությունների մրցավեճում ոչ-ոքի է: Ով կհաղթի ի վերջո, դժվար է ասել: Առաջիկայում հուզմունք առաջացնող նոր աշխարհաքաղաքական իրադարձություններ են սպասվում Հայաստանում, Արցախում, Մոսկվայում և Էստոնիայում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ