Լուսինե Բադալյան. Կենդանակերպի նշանը՝ Հավալուսն:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դավադիր իրադարձություններով:
Երկուշաբթի օրը «Լուսավոր Հայաստանից» պարտքով կխնդրեք նրանց ելույթների կոնսպեկտները:
Երեքշաբթի կհայտարարեք, որ Արսեն Թորոսյանը Միշիկի պրոյեկտն է. Անի Սամսոնյանը ձեր ձեռքից կխլի կոնսպեկտները:
Չորեքշաբթի օրը խորհրդարանի միջանցքներում մոտիկից կտեսնեք առողջապահության նախարարին. երեկոյան՝ հազ, ջերմություն, ծանր դեպրեսիա:
Հինգշաբթի կսկսեք կազդուրվել. խորհրդարանի բոլոր պատգամավորներին «թորոսիկներ» կուղարկեք:
Ուրբաթ օրը գործի չեք գնա. Ազգային Ժողովի օրակարգում առողջապահության թեմաներով հարցեր չեն քննարկվելու:
Շաբաթ օրը և կիրակին կանցկացնեք խոհանոցում՝ «լուլու-քյաբաբ» պատրաստելով: Եվ հիշեք. աստղերը հուշում են, բայց չեն բուժում: