...

Շատ պատասխանատու են

Շատ պատասխանատու են

ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է. «Անկախ նրանից՝ ես տեղյակ եմ, թե տեղյակ չեմ, թե քաղաքական առաջնորդն ինչ է բանակցում, ես ունեմ վստահություն, որ որևիցե բան մեջքիս հետևում ի վնաս Հայաստանի ոչինչ չի արվելու. եթե այդպես չստացվի, պատասխանատվությունը մենք կրելու ենք»:

«ՉԻ». Բլա, բլա, բլա... հա, բա ի՞նչ ասենք: Մի անգամ Արցախի հարցում ոնց որ թե լավ չստացվեց, բայց ինչ-որ չենք հիշում, թե ինչ պատասխանատվություն են կրել: Հիմա էլ նույն բանն է ասում. վստահում ենք, բայց որ չստացվի, պատասխանատվություն կկրենք: Տեսանք ձեր պատասխանատվության աստիճանը:

Իսկ որ քպ-ական պատգամավորն ասում է, թե տեղյակ չեմ, բայց վստահում եմ, սա մեզ հիշեցրեց խորհրդային տարիների հայտնի խոսքը. Պաստերնակ չեմ կարդացել, բայց դատապարտում եմ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   796 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ