Դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «ՀՅ Դաշնակցութեան Բիւրօն՝ ՀՅԴ հիմնադրութեան 130-ամեակի կապակցութեամբ, յայտարարում է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացուել կամ հրաժարուել են ՀՅԴ շարքերից և շարքերից դուրս գտնուած ժամանակ Դաշնակցութեան դէմ չեն գործել»:
«ՉԻ». Պատմությունից մենք գիտեինք, որ համաներում ասվածը կիրառվում է ազատազրկված հանցագործների նկատմամբ: Բայց որ կուսակցությունն է համաներում հայտարարում, էս մեկը չէինք լսել:
Ստացվում է՝ ՀՅԴ-ից հեռացածները հանցագործներ էին, բայց Դաշնակցությունը, հավատարիմ ըլլալով իր ազգային-ազատագրական արժեքներին, նրանց ներում է: Հետաքրքիր է, համաներումը համընդհանո՞ւր է, թե՞ մի մասին պայմանական-վաղաժամկետ են տալու, մի մասի սառեցված անդամությունն էլ ամբողջությամբ չեն տաքացնելու:
Ու մեկ էլ, շատ հետաքրքիր է, եթե որևէ կուսակցություն համաներում անելու ֆունկցիա ունի, նշանակում է, որ կուսակցությունը կարող է նաև իր անհնազանդ անդամներին դատել, ազատազրկել, աքսորել Սիբիր, կամ՝ հեռու տնից-տեղից, մահապատժի դատապարտել: