Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է առանց փորձաքննության շինթույլտվություն տրամադրել հսկայական բնակելի համալիրի համար (որի փայատերերից մեկն էլ Ալեն Սիմոնյանի երեխայի սնանկացած քավորն է), Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետն արդարացել է՝ «ես էլ գիտեի, թե առանց փորձաքննության իրավունք ունեմ շինարարություն սկսելու թույլտվություն տալ»։
Էն ո՞վ էր ասում «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից»։ Փաստորեն ոչ միայն ազատում է, այլև երաշխավորում ապահով և հուսալի եկամուտներ։ Իսկ եթե ՔՊ-ական քաղաքապետը կարողանա նաև գրանցել իր հորինած ունիվերսալ արդարացման հեղինակային իրավունքը՝ հաստատ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը կդառնա։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի պաշտոնյաներ կօգտվեն նրա գյուտից։ Նիկոլը կասի «բա ես էլ գիտեի, թե իրավունք ունեմ Հայաստանը վարի տալ», Ալենչոն կասի «բա ես էլ գիտեի, թե իրավունք ունեմ մարդկանց երեսներին թքել», Ավինյան Տիկոն կասի «բա ես էլ գիտեի, թե կոռումպացվելն օրենքով չի արգելվում», Պապիկյան Սուրոն կասի «բա ես էլ գիտեի, թե էլիտար շենքում շաուրմայի գնով բնակարան առնելը հարգանք-պատվի ապացույց ա», Վահե Ղազարյանը կասի «բա ես ի՞նչ իմանայի, որ ոստիկաններն իրավունք չունեն քաղաքացիներին ծեծել», և այլն։