...

Նիկոլի ոտանավորի չխմբագրված տարբերակը

Նիկոլի ոտանավորի չխմբագրված տարբերակը

Մեր տեղեկությունների համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ մտադիր է եղել արտասանել իր իսկ հեղինակած բոլորովին այլ, շատ ավելի անկեղծ ոտանավոր, բայց վերջին պահին մտքափոխվել է, խմբագրել այն և ասմունքել «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» ոտանավորը։ Ամեն դեպքում՝ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել ոտանավորի նախնական տարբերակը, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

Ես ինձ ուզում եմ տեսնել երջանիկ,
Ու վեց տարի է՝ տեսնում եմ արդեն,
Թեև մի ողջ ազգ, հեռու ինձանից,
Երազում է իմ մռութը ջարդել։

Ես ինձ ուզում եմ տեսնել երջանիկ,
Ու երջանկության թունդ գինով արբած՝
Փռվել դաչայիս այգու խոտերին,
Խալխի քելեխի խաշլաման պարպած։

Եվ ես ինձ իրո՛ք զգում եմ երջանիկ՝
Եվս հինգ հազար օջախներ մարած,
Քավորիս բերած տանձի յաթրջին
«Մարտել» կոնյակով զապիվատ արած,

Մեր սուրբ հայրենյաց հողը վաճառած,
Աչքըս՝ գումարի փոխանցման ճամփին,
Ձեռքըս մի համեստ պեռաշկի առած,
Ու հպարտ թառած հեծոյիս թամբին․․․

Եվ իմ ապրելը պիտի հավերժի
Մուֆթա դուռումի տենչերիս հանգույն,
Երջանկությունն է իմ տունը վերջին,
Իմ հույսի՛ պատվար, մեկ ա՛յլ Եռագույն։

Վերը՝ Գյոկչայի ջրի պես կապույտ,
Մեջտեղում՝ կարմի՛ր արեգնաճաճանչ,
Ներքևում՝ յոնջա, հայերեն՝ առվույտ,
Աննայի մաքրած լոբու պես կանաչ․․․

Ես ինձ ուզում եմ տեսնել երջանիկ,
Ու վեց տարի է՝ տեսնում եմ արդեն,
Եվ դեռ կտեսնեմ, եթե ազգովի
Վերջապես չգան մռութս ջարդեն․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ