...

Նորից կարդացեք

Նորից կարդացեք

Մեկ-մեկ վերադառնում ենք անցյալ, վերընթերցում 20-25 տարվա վաղեմության հրապարակումները, այնպիսի բաներ ենք կարդում, ակամա բացականչում ենք՝ արա, հա, ճիշտ է, ախր սենց բաներ են արել ու ասել: Էդ անողներն ու ասողներն այսօր ձայն չեն հանում, ավելին, որ հարցնես, կասեն՝ վայ, ի՞նչ եք ասում, մենք երբեք նման բան չենք ասել, մենք այդպիսի դիրքորոշում չենք ունեցել: «Սուխոյ ատկազ»: 

Բայց ձեռագրերը չեն այրվում: Ահավասիկ, ներկայացնում ենք 20 տարի առաջ մամուլում հրապարակված մի հոդված: Այսինքն՝ դրա մի փոքրիկ մասը: Կարդացեք, բայց մի զարմացեք: Այդպես է եղել:

«Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հունվարի 30-ին տարածած հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ափսոսանք է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հայերի և ադրբեջանցիների էթնիկ անհամատեղելիության մասին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում արած հայտարարության կապակցությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահի պաշտոնների բոլոր թեկնածուներին (2003թ. նախագահի ընտրությունների,- խմբ.) կոչ է արել ձեռնպահ մնալ ատելություն սերմանող հայտարարություններից: 

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում Քոչարյանի ունեցած ելույթից առաջին հերթին հետևում է, որ նրա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն նախապատրաստվել էր պայմանով, որ նա հրապարակայնորեն կհրաժարվի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գերտերությունների հակասությունները խորացնելու միջոցով Ղարաբաղյան հակամարտությունը սառեցնելու քաղաքականությունից և կներկայացնի կարգավորման գնալու հստակ երաշխիքներ: Պատահական չէր նա բացատրում, որ Հայաստանի իշխանությունները ընտրել են ոչ թե գերտերությունների հակասությունների բախումից, այլ հարթեցումից օգուտներ քաղելու վարքագծի մոդելը, այլապես այն չէին կոչի կոմպլեմենտար, իսկ հակամարտությունը կարգավորելու հարցում փորձում էր դրսևորել աննախադեպ պատրաստակամություն: Մասնավորապես, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը, առաջին անգամ է, որ Քոչարյանը չի հիշատակում «փարիզյան սկզբունքները»: 

Երբ վերջին անգամ 2002թ. կեսերին Քոչարյանը հանդես եկավ վերոհիշյալ սկզբունքներին վերադառնալու կոչով, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Ա. Գրիբկովը բացահայտեցին, որ դրանք նախատեսում էին Մեղրիի տարածքի վրա Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում: 

Հակամարտությունը կարգավորելու երաշխիքներ ներկայացնելու պայմանի մասին է վկայում նաև այն փաստը, որ Քոչարյանն առաջին անգամ չարտահայտեց հակամարտությունը փաթեթային տարբերակով կարգավորելու դիրքորոշում: Ավելին, դրսևորեց փուլային տարբերակը նույնքան ընդունելի համարելու պատրաստակամություն:

Սակայն մյուս կողմից վերջին տարիների փորձն այնուամենայնիվ հուշում է, որ, փուլային կարգավորման տարբերակի միջոցով կառուցողականության պատրանք ստեղծելով, Քոչարյանը կշարունակի ձգձգել հակամարտության կարգավորումը, մինչև չունենա 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հստակ երաշխիքներ», «Առավոտ», 05.02.2003թ.:

ՎԱՐԿԱՆԻՇ

   615 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ