...

Նույն մուննաթ դեմքով մի օր Ծառուկյանին հարցնեիր

Նույն մուննաթ դեմքով մի օր Ծառուկյանին հարցնեիր

«Չենք քննարկել, բայց կա մտադրություն անդրադառնալ Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցմանը»․ Գևորգ Պետրոսյան:

«ՉԻ». Հավատացեք, մեզ էլ հաճելի չէ հաճախ անդրադառնալ այս երեսփոխանի մտքերի փայլատակումներին: Բայց Նաիրա Զոհրաբյանի սուս մնալուց հետո ինքը ստանձնել է խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության խոսնակի դերը և ամեն օր արտահայտում է էլ ավելի զավեշտալի մտքեր: 

Խորհրդարանը 96 էջանոց փաստաթուղթ ներկայացրեց, որտեղ հանգամանալից բացատրվում էր, թե ինչու Հրայր Թովմասյանն իրավունք չունի պաշտոնավարել, բայց ԲՀԿ-ն ոչ միայն չմիացավ նախաձեռնությանը, այլ նաև որոշում ընդունեց չմասնակցել քվեարկությանը: Հիմա նույն խմբակցությունը որոշել է անդրադառնալ ՍԴ-ի դատավորի աշխատանքային կարգապահությանը՝ քանի ժամ է անցկացնում աշխատավայրում, հասանելիք բենզինը որ բենզալցակայանում է լիցքավորում, աշխատավարձը ինչի վրա է ծախսում և այլն: Սա դժվար է որակել անգամ երկակի ստանդարտ, սա հստակ քաղաքական դեմարշ է ՍԴ միակ դատավորի հանդեպ, ով չի ծառայում ԲՀԿ հիմնադրման հետ առնչություն ունեցող քաղաքական հայրերին:

Մեկ հանգամանք ևս. կուսակցությունը, որն այդպես նախանձախնդիր է պաշտոնյաների կարգապահությանը, ճիշտ կաներ նախ անդրադառնար սեփական կուսակցության ղեկավարի աշխատանքային կարգապահությանը: Գագիկ Ծառուկյանը 2003 թվականից պատգամավոր է, սակայն մեկ անգամ է ելույթ ունեցել ամբիոնից: Չի հեղինակել գեթ մեկ օրենքի նախագիծ: Ճանաչվել է երկու գումարման խորհրդարանների ամենահաճախ բացակայող պատգամավորը: Գևորգ Պետրոսյանը ճիշտ կաներ մի անգամ նույն մուննաթ դեմքով հարցներ Ծառուկյանին՝ «եղբայր, եթե այդքան բազմազբաղ ես, ինչո՞ւ տեղդ չես զիջում ուրիշներին»:

Ճիշտ է մենք կկորցնեինք մեր ուրախություններից մեկին, բայց նա հավերժ կմնար մեր հիշողություններում՝ իբրև արդարության մարտիկ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4114 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ