...

Նվեր արեք, կրկին փակեք

Նվեր արեք, կրկին փակեք

Մեծ կորուստներով լեցուն տարի էր, թերևս անկախությունից հետո ամենավատ տարին: Բայց տարին դրական նոտայի վրա ավարտելու հնարավորություն կա:

26 տարի առաջ այս օրը փակվեց Դաշնակցությունը, ցավոք՝ ժամանակավոր:

Այն, ինչով այսօր զբաղված է Դաշնակցությունը, լիուլի բավարար է կրկին կասեցնելու այդ կուսակցության գործունեությունը: Պարտադիր չէ կրկին արյուն թափվի, որպեսզի պարզ լինի՝ այդ կուսակցության գործունեությունը վտանգ է ներկայացնում պետականության համար:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կարող է մի լավ բան անել՝ արգելել Դաշնակցության գործունեությունը: Թող դրսից հոխորտան, տարատեսակ իշխանները և գեղամները թող ուրիշ կուսակցությունների ներքո հանդես գան, բայց շատ վատ կլինի, եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններին օգտագործելով իրենց հարյուրամյա կեղծ և վտանգավոր թեզերը՝ սողոսկեն խորհրդարան:

Բայց, ցավոք, Փաշինյանը դա չի անի, նա կնախընտրի այսօր ներողություն խնդրել Դաշնակցությունից 26 տարի առաջ պատճառված անհարմարության համար: Ինչո՞ւ ենք այդպես կարծում. շատ պարզ պատճառով՝ Վազգեն Մանուկյանից ներողություն խնդրելուց հետո դա ամբողջովին տրամաբանական կլինի: Չէ՞ որ այդ մարդու քաղաքական կրեդոն է՝ ամեն ինչ անել ինադու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1090 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ