...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Վազգեն Մանուկյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Վազգեն Մանուկյանի հետ

Բարի երեկո, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է: Այսօր մեր խաղին մասնակցում է Հայաստանի նախկին, ներկա և ապագա վարչապետ Վազգեն Մանուկյանը:

-  Բարև ձեզ:

-  Եթե պատրաստ եք, սկսենք խաղը: Հիշեցնեմ, որ 5 հարցի ճիշտ պատասխանելու դեպքում կշահեք առնվազն 5000 դրամ, 10 հարցի դեպքում՝ 100000, իսկ գլխավոր մրցանակը 1 միլիոն դրամն է: Պատրա՞ստ եք:

- Դեռ ամբողջությամբ՝ չէ, բայց հուսով եմ, մինչև դեկտեմբերի 12-ը ամբողջությամբ պատրաստ կլինեմ:

- Լավ, և այսպես, սկսում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը Վազգեն Մանուկյանի հետ: Հարց 1-ին. ինչպե՞ս Ալեքսանդր Մակեդոնացին քանդեց գորդյան հանգույցը. ա) հոշոտելով, բ) սրով, գ) արյուն թափելով, դ) կոալիցիա ստեղծելով:

-    Բնականաբար, ես մինչև դեկտեմբերի 12-ը չեմ ասի, թե ինչ ենք պատրաստվում անել: Այդ իսկ պատճառով պատասխան «բ»՝ սրով:

- Ինչո՞ւ այդպես:

- Դե, սրով հիմա ո՞վ է ներքաղաքական հանգույցներ քանդում: Ավտոմատ լիներ, էլի կհասկանայի: Այնպես որ՝ սրով:

- Ճիշտ է, 100 դրամը ձերն է, հաջորդ հարցը. նշված ստեղծագործություններից որի՞ հեղինակն է ֆրանսիացի գրող Ժյուլ Վերնը. ա) «20 հազար լյո ջրի տակ», բ) «Ալի Բաբան և 40 ավազակները», գ) «Ձմռան 17 ակնթարթները», դ) «Իշխանություն՝ 20 րոպեից»:

-  Դժվարանում եմ պատասխանել, բոլորն էլ հարմար տարբերակներ են: Եկեք օգտվենք 50-50 հնարավորությունից:

- Եվ այսպես, հանում ենք երկու տարբերակները: Մնացին «20 հազար լյո ջրի տակ» և «Ալի Բաբան և 40 ավազակները» տարբերակները: 

- «Ալի Բաբան և 40 ավազակները» չի կարող լինել. դա կինո է: Հաստատ գիտեմ: Ուրեմն՝ «20 հազար լյո ջրի տակ»:

- Եվ նորից ճիշտ է, 200 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Նշվածներից ո՞րն է համարվում գաղափարա-մշակութային և գեղարվեստական ուղղվածություն. ա) «նարցիսիզմ, բ) «տեռորիզմ», գ) «վոժդիզմ», դ) «ռոմանտիզմ»:

- Հըմ: Բարդ ընտրություն է: Բոլորն էլ ինձ հոգեհարազատ են և ճիշտ գաղափարներ են: Եկեք օգտվենք զանգ ընկերոջը հնարավորությունից:

- Ո՞ւմ ենք զանգահարում:

- Զանգում ենք մեր երկրի ամենաազդեցիկ դեմքին:

- Ո՞վ է նա:

- Ո՞նց թե, ով է: Վարդուհին է, էլ ո՞վ: 

- Զանգահարում ենք:

- Վարդուհի: Բարև: Ի՞նչ: Դե, դիմացի էլի, մինչև դեկտեմբերի 12-ը: Դու ավելի լավ ա, ասա, նշվածներից ո՞րն է համարվում գաղափարա-մշակութային և գեղարվեստական ուղղվածություն. ա) «նարցիսիզմ, բ) «տեռորիզմ», գ) «վոժդիզմ», դ) «ռոմանտիզմ»: Ի՞նչ՝ «ռոմանտիզմ»: Ինչի՞: Մեջը համ նարցիսիզմ կա, համ՝ տեռորիզմ, համ՝ վոժդի՞զմ: Եղավ: Պատասխան «դ»՝ ռոմանտիզմ:

- Դա էլ է ճիշտ պատասխանը, կեցցե՜ք, 500 դրամը ձերն է: Հաջորդ հարցը, որը ձեզ կբերի 1000 դրամ. ինչպե՞ս է կոչվում էթնիկ խմբի կամ ազգի ամբողջությունը. ա) ժողովուրդ, բ) անասուն, գ) նախիր, դ) համաշխարհային ազգ:

- Իհարկե՝ անասուն:

- Բայց ինչո՞ւ:

- Ինչպե՞ս թե, ինչու: Բա որովհետև եթե մի ազգ հանդուրժում է, որ իր մի մասը անասուն լինի, ուրեմն, այդ ազգն ամբողջությամբ անասուն է: Տրամաբանական է: 

- Ցավոք սրտի, ձեր պատասխանը սխալ էր: Ճիշտ տարբերակն էր՝ «ժողովուրդ»: Դուք պարտվեցիք, և խաղը ձեզ համար ավարտված է:

- Էդ քեզ ա թվում, թե ավարտված է: Հլը նոր է սկսում: Մանուկյան Վազգենը դեռ ոչ մեկին չի պարտվել: 4 օրից կգամ ստեղ ու կտեսնենք, թե ում համար է խաղն ավարտվել...

- Լավ, լավ, շատ մի ոգևորվեք, ցտեսություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   90775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ