...

Ոնց պատգամավորն է, այնպես էլ՝ իր ընտրողները

Ոնց պատգամավորն է, այնպես էլ՝ իր ընտրողները

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ Aravot.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Տեքստիլագործների թաղամասում մի քանի օր առաջ իր տան մեջ 28-ամյա տղամարդու կողմից 43-ամյա կնոջը ծեծելով դաժանաբար սպանելուն ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն, հայտնել է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների հսկողության տակ գտնվող 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ տեսակցության անգամ չի գնացել և հրաժարվել են հուղարկավորել կնոջը:

«ՉԻ». Այնպես կցանկանայինք տեսնել սպանված կնոջ ազգականների դեմքերը: Մեզ թվում է, որ նրանք բոլորը մեկը մեկին նման են Սոֆյա Հովսեփյանին: Արտաքուստ էլ, ներքուստ էլ: Եթե վերջինս հայտարարում է, որ սպանված կինը մեղավոր էր, ապա ինչո՞ւ զարմանալ, որ այդ կնոջ հարազատները հրաժարվում են նրան հուղարկավորել:

Կամ, լավ, երեխա՞ն ինչով է մեղավոր, որ գոնե մի անգամ չեն գնացել տեսակցության: Ամբողջ Հայաստանը հետաքրքրվում է այդ աղջկա առողջական վիճակով, աղոթում նրա շուտափույթ ապաքինման համար, իսկ երեխայի հարազատները անմարդկային վերաբերմունք են դրսևորում: 

Մենք էլ ասում ենք, Սոֆյա Հովսեփյանը ո՞նց է դարձել պատգամավոր. մեծ հավանականությամբ, սպանված կնոջ հարազատների ձայներն է ստացել: Հետաքրքիր է, պատգամավորը դեռ չի՞ լայքել այս տեղեկությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1738 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ