...

Օրն էլ է ճիշտ ընտրել

Օրն էլ է ճիշտ ընտրել

«Վերնատուն» ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»:

«ՉԻ». 1999 հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից իր ուրախությունը չթաքցնող մարդուց հազիվ էլ այսպիսի կոչ հնչի: Ընդ որում, էլի հոկտեմբերի 27-ին:

Ընդ որում, ուշագրավ զուգահեռներ են: 1999 թվականի ոճրագործությունից հետո, որտեղ սպանվեց երկրի փաստացի ղեկավար Վազգեն Սարգսյանը, իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացավ Ռոբերտ Քոչարյանի ձեռքերում: 

Հիմա Վազգեն Մանուկյանն ասում է, եկեք իշխանությունը նորից փոխանցեք Ռոբերտ Քոչարյանին, թող ինքը Պաշտպանության կոմիտե ստեղծի: Որովհետև Պաշտպանության կոմիտեն ասոցացվում է բացառապես Քոչարյանի հետ: 

Մի անգամ Քոչարյանին բերել ենք, տեսել ենք, էլի, հետևանքները: Հետևանքներ, որոնց տակից դեռ երկար ժամանակ չենք կարողանալու դուրս գալ: 1998 թվականին հեղաշրջում իրականացրեցիք, թե բա՝ մենք ավելի լավ կլուծենք Ղարաբաղի հարցը: Լևոնը ծախում էր: Դե ցույց տվեք ձեր լուծածը: Եթե այն ժամանակ չեք կարողացել լուծել, ավելի ճիշտ, որևէ ցանկություն էլ չի եղել, հիմա ո՞նց եք պատրաստակամություն հայտնում լուծել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ