...

Քոչարյանի փողի հավանական սահմանը

Քոչարյանի փողի հավանական սահմանը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Քոչարյանը վաճառքի է հանել Երևանի վարչական շրջանում գտնվող իր անշարժ գույքը, իսկ նման շենք-շինությունների թիվն անցնում է մի քանի հարյուրից, ասել է. «Այս մեկ տարվա իրադարձությունների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի  անհավանական ունեցվածքի մասին խոսակցություններին, կարծում եմ, միայն հիմարը կարող է հավատալ»:

ՉԻ. Փաստորեն, Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով, ժողովուրդը հիմար է: Դե, համենայնդեպս, Քոչարյանը առնվազն 10 տարի այդպես է ժողովրդին վերաբերվել:

Այստեղ հարցն ուրիշ է. իսկ քոչարյաննականների կարծիքով, ո՞րն է անհավանական ունեցվածքը: Թող իրենք ասեն, հասկանանք, թե որտեղից է սկսվում անհավանական ունեցվածքը:

Իսկ մեր կարծիքով, միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է գնալ Աֆրիկա՝ սատկած առյուծներ թամքելու, դրա դիմաց վճարել 70-100 հազ. դոլար: Ու մենակ ինքը չէ, ընտանիքն էլ հետը վերցրած: Ու դա՝ մի քանի անգամ:

Մեր կարծիքով, միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է իր զավակներին հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ նվիրել: 

Միայն անհավանական ունեցվածքի տեր մարդը կարող է լրատվամիջոցները գնել նույն արագությամբ և քանակով, ինչպես՝ մարդը արևածաղիկ կչրթեր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7236 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ