...

Օսկանյանի խորհուրդը․ «մույս» անգամ տենց ղալաթ չանես

Օսկանյանի խորհուրդը․ «մույս» անգամ տենց ղալաթ չանես

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչով դիմել է ՀՀ իշխանություններին՝ «հանկարծ մտքներովդ չանցնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում Լաչինը բացելու դիմաց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել»։

Գուցե պրն Օսկանյանը տեղյակ չէ, բայց Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի քանի անգամ արդեն Արցախն Ադրբեջանի մաս են ճանաչել, ընդ որում՝ քառակուսի կիլոմետրերով, անկլավներով-բանով․․․ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ տրամաբանությամբ է հնարավոր պնդել, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որովհետև Նիկոլը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, իսկ հետո պնդել, որ եթե նույն Նիկոլը նույն Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս՝ նրանք միջանցքը կբացեն։ Ի վերջո այդ «ճանաչումը» մեկանգամյա գործողություն է, այնպես չէ, որ կարելի է կենտ օրերին ճանաչել, զույգ օրերին՝ չճանաչել, ու Նիկոլ Փաշինյանն այդ մեկանգամյա գործողությունն արդեն արել է։ 

Բայց եթե անգամ անհրաժեշտ լիներ ամեն օր վերահաստատել այդ «ճանաչումը», ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ մի օր դրա արդյունքը բացասական կլինի (Ադրբեջանը կփակի միջանցքը), հաջորդ օրը՝ դրական (Ադրբեջանը դրա դիմաց կբացի միջանցքը)։ Նույն հաջողությամբ կարելի է կարծել, որ առաջին անգամ փոցխը տրորելու արդյունքում ճակատիդ կապտուկ է առաջանալու, բայց եթե ևս մի անգամ տրորես՝ փոցխի կոթը ճակատիդ յոդ է քսելու և «սանտավիկ» կպցնելու։ Թե՞ քանի դեռ մեր ճակատին նոր կապտուկների տեղ կա՝ պետք է անընդհատ տրորել փոցխը։ Մարդ ես, գուցե մի անգամ արդյունքն այլ լինի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   943 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ