...

Ում են սպասում դատարկ հյուրանոցները

Ում են սպասում դատարկ հյուրանոցները

Դիմացը ձմեռ է, և ոչ մի նախադրյալ չկա, որ պատերազմը շուտ կավարտվի: Իսկ սա նշանակում է, որ Արցախից Հայաստան տեղափոխված 100 հազարից շատ մարդ կեցության խնդիրներ է ունենալու:

Հնարավոր եղավ նրանց ժամանակավորապես տեղավորել պատրաստակամ և բարի մարդկանց տներում: Շատ ընտանիքներ տեղափոխվել են մի ննջասենյակ՝ մյուսը տալով արցախցի իրենց բարեկամներին ու ծանոթներին:
Բայց դա հարցի լուծում չէ, հատկապես, ինչպես վերևում նշեցինք, պատերազմը արագ ավարտվելու նախանշաններ ցույց չի տալիս:

Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն, և դա հնարավորություն է տալիս կառավարությանը բռնագանձել գույք պետության կարիքների համար: Անտուն մնացած մարդկանց խնդիրները լուծելը նույնպես պետության կարիքներից է բխում:

Հայաստանում մոլեգնում է կորոնավիրուսը, և մոտ ապագայում զբոսաշրջիկների այց չի սպասվում: Այնպես որ՝ լրիվ օրինաչափ և արդարացված կլինի, եթե հատկապես Երևանի մի շարք հյուրանոցներ պետական կարիքների համար բնակեցվեն Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներով:

Հատկապես այն հյուրանոցները, որոնց տերերը ժամանակին բանակը և Արցախը թալանելով են մի քանի աստղանի հյուրանոցներ կառուցել Երևանում կամ Ծաղկաձորում:

Դա կլինի և՛ արդար, և՛ հիմնավորված, ու պատերազմի բեռն իրենց վրա գոնե մի փոքր կտանեն նաև նախկին իշխանավորները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ