...

Ուրիշ տեղ պառակտեք

Ուրիշ տեղ պառակտեք

Անդրանիկ Թևանյանը գրել է. «Չեն տրվում պատասխաններ, թե ի՞նչ գին ենք վճարում մենք այս ամենի համար, սա՞ էիք խոստացել հայ ժողովրդին, Արցախին, Հայաստանին, ինչո՞ւ ազգը պառակտվեց պատերազմի նախաշեմին և ո՞ւմ ձեռքերով, ո՞վ է մեղավոր թշնամու լկտիության համար»:

«ՉԻ». Փաստորեն, երբ մեզ պատերազմ են պարտադրում, հարձակվում մեր վրա, մինչև պաշտպանվելը պիտի քցեինք-բռնեինք, թե ինչ գին ենք վճարելու սրա համար, արժե՞ գլուխ դնել: 

1990-ականներին էլ էին մեզ պարտադրել պատերազմ, բայց այս քոչարյանականի մոտ երբևիցե հարց չի առաջացել, ասի՝ պրն Քոչարյան, սա՞ էիք խոստացել հայ ժողովրդին: Կարծես պատերազմը մի երևույթ է, որը կարելի է պլանավորել, բյուջեում հատուկ տող գրել, նախընտրական խոստում տալ, որ դա չի լինելու:

Իսկ ազգը չի պառակտվել: Թեպետ շատ եք տանջվում այդ ուղղությամբ: Ազգը պառակտված էր այն ժամանակ, երբ ձեր Քոչարյանի ձեռամբ առաջացավ հայաստանցի-ղարաբաղցի արհեստական ջրբաժանը: Ազգը պառակտված էր այն ժամանակ, երբ ձեր «հերոսը» Արցախի սահմաններն էր դատարկում՝ իր իշխանությունը պահպանելու համար: Գնացեք, ուրիշ տեղ ու ուրիշներին պառակտեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ