ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Զարմանում եմ, որ նույն շրջանակները, ովքեր 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2020-ին 2021-ին, 2022-ին, 2023-ին շատ ինտենսիվ սպառնալիքներ էին հնչեցնում իմ անձի, իմ անվտանգության վերաբերյալ, դեռ չեն հասկացել, որ դա իմ վրա չի ազդում ու չի ազդելու: Եթե ազդեր՝ ես հիմա ես չէի լինի, իսկ դուք ձեր ծակերում թաքնված չէիք լինի:
Ի դեպ, ասեմ, որ հակառակը՝ որքան նման ստոր բաներ են արվում, այնքան համոզվում եմ, որ ամեն բան ճիշտ եմ անում, կարծես ազդակ լինի, որ հարվածս հասել է նպատակակետին և մրմուռը ձեզ հանգիստ չի տալիս: Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոր նոր եմ սկսում»:
«ՉԻ». Պայ-պայ-պայ... էս ի՞նչ մի ղզղնել, մեյդան է ընկել: Չգիտենք՝ ովքեր են իրեն սպառնացել, ովքեր են ծակերում թաքնվել, բայց մի բան հաստատ գիտենք. հասել է նպատակակետին: Բայց ոչ թե հարվածը, այլ թուքը:
Երևի դա չի հանգիստ տալիս միջազգային իմպերիալիստներին ու նրանց ագետներին:
Այնպես որ, քաշվան Ալեն Սիմոնյանի հակառակորդները: Էն որ թքել էր, փաստորեն, դա դեռ սկիզբն էր: Նոր նոր է սկսում: Նույնիսկ չենք ուզում ենթադրել, թե հիմա ինչ է անելու իր չարամիտ թշնամիների հետ: