...

Պապլավոկն ու Անդրանիկ Միհրանյանն էլ ավելացան

Պապլավոկն ու Անդրանիկ Միհրանյանն էլ ավելացան

ՀՀ գլխավոր դատախազությունը 2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնել է քրեական վարույթ: 

«Այս գործով 2019թ. նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պ.Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ»:

«ՉԻ». Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանին ու նրա թիմին ասել են՝ սսկվեք, մնացեք տեղներդ: Խելոք պահեք, թե չէ... Թե չէ, տոննաներով գործեր կան ձեր շլինքին: Սպասեք, տեսնենք՝ ինչ է անելու Փաշինյանը, ոնց որ թե ռուսական պլանին է հակվում:

Համենայնդեպս, մեկը մյուսի ետևից արգելվեցին Քոչարյանի վաղեմի բարեկամ Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան: Այսօր էլ գրել են, որ Անդրանիկ Միհրանյանին էլ են «բլոկել»: 

Ու սրան ավելանում է 2022թ. հոկտեմբերի 26-ին Պողոս Պողոսյանի սպանության գործով քրեական նոր վարույթ նախաձեռնելը: 
Իմիջիայլոց, Պողոս Պողոսյանի գործը կարելի է ուչաստկովի համարել: Բոլոր մեղավորներին բացահայտելը մեկից մեկ է: Գործող անձինք կան, վկաները կան: Առայժմ չկա միայն Փաշինյանի վերջնական ստորագրությունը՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի փաստաթղթի տակ:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ