...

Փաշինյանի հոգեվերլուծաբանը

Փաշինյանի հոգեվերլուծաբանը

«Նիկոլ Փաշինյանը չի ստորագրելու որևէ կատաստրոֆիկ փաստաթուղթ»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում համոզմունք է հայտնել օրերս Փաշինյանին հանդիպած Տիգրան Խզմալյանը:

«ՉԻ». Այստեղ կարևորն այն է, թե ով ինչպես է հասկանում կամ մեկնաբանում «կատաստրոֆա» եզրույթը: Օրինակ՝ Փաշինյանը և ՔՊ-ականները չեն կարծում, որ անցած տարի նոյեմբերի 9-ին որևէ կատաստրոֆիկ փաստաթուղթ են ստորագրել: Իրենք ասում են հետևյալը՝ տվել ենք այն, ինչ 20 տարի խոստանում էին տալ նախկինները և մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմը կատաստրոֆա չէ: Կատաստրոֆա չէ նաև այն պատճառով, որովհետև այդ ամենի արդյունքում մենք մնացինք իշխանության:

Հիմա իսկապես, եթե մի քանի կիսավեր գյուղեր հանձնվեն հակառակորդին, Շուշիի և Հադրութի կորստի ֆոնին դրանք կատաստրոֆա անվանելը դժվար կլինի: Եթե հատկապես Ադրբեջանը խոստանա, որ չի խոչընդոտի այդ ճանապարհներով հայերի երթևեկությանը:

Փաշինյանը կարող է դա կատաստրոֆա չհամարել, քանի որ մի կողմից՝ դրանք Ադրբեջանին նվիրել են Աղասի Խանջյանը, Անտոն Քոչինյանը և Կարեն Դեմիրճյանը, մյուս կողմից՝ եթե Ռուսաստանը խոստացած լինի, որ միայն իրեն է տեսնում Հայաստանի ղեկավար:

Մի խոսքով, Խզմալյանը միայն Փաշինյանին լսելով՝ շատ վիճելի եզրահանգումներ է արել: Այսպիսի մոտեցմամբ նա ընդամենը մեկ հաճախորդ կունենա, և դա կլինի Նիկոլ Փաշինյանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2690 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ