Չորեքշաբթի 16.06.2021 22:00

15.10.2019   10:30
5213

Պատերազմի վտանգն սկսվեց այն պահից, երբ Քոչարյանը «հաղթողական» զբաղեցրեց ՀՀ նախագահի աթոռը


Այն, որ հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվել, ակնհայտ է, և Նիկոլ Փաշինյանն էլ բազմիցս հայտարարել է արտաքին քաղաքականության անշրջելիության մասին։ Քոչարյանի լրատվամիջոցներից մեկը որտեղից որտեղ պեղել է, որ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է իրականացնում։ Անցած քսան տարիներին ունեցել ենք ոչ լեգիտիմ իշխանություն իրենց «Գույք՝ պարտքի դիմաց» տխրահռչակ ծրագրով, ինչը ռուսների համար շատ ավելի ընդունելի է եղել, քան հեղափոխական՝ լեգիտիմ իշխանությունները։ Իսկ հիմա Հայաստանը  փորձում է թոթափել վասալի կարգավիճակը. թե ինչքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա։ Ամենայն հավանականությամբ, եթե մինչև հիմա ՀՀ է կոչվում, ոչ թե ՌԴ մարզ, քոչարյանականներին թվում է, թե  հակառուսական քաղաքականություն է իրականացվում։  

Ահա այսպես, հեղինակն ասում է, որ 1993-ին եթե Թուրքիան չի հարձակվել, պատճառն այն է եղել, որ Ռուսաստանը հայտարարել է, թե դա կգնահատի իր կենսական շահերի դեմ ոտնձգություն, և ՌԴ պաշտպանության նախարար Շապոշնիկովը այդ օրերին եկել է Երևան ու օդանավակայանից զգուշացրել է թուրքերին։ Չենք առարկում։ Հոդվածում տեղ գտած հայ-ռուսական հարաբերությունների տարատեսակ անհեթեթություններին չենք անդրադառնում, այստեղ մենք կարճ ենք կապում ու անցնում առաջ։ Այնուհետև։ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանը համարում են պատերազմի համար ամենանպաստավորը հետևյալ պատճառներով՝ Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ լարվածություն ունեն, որ բացահայտ թշնամական հարաբերություններ կան պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև, Նիկոլի իշխանությունն աչքի է ընկնում հայաստանցի-ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի ուժեղացմամբ, պատերազմն անցած ռազմաքաղաքական ղեկավարության դեմ քաղաքական արշավով, բանակի վարկաբեկմամբ, հանրությունը պառակտվել է, թշնամանքի ու ատելության մթնոլորտը վերևից է խրախուսվում, իսկ այդ պայմաններում թուլանում է երկրի մարտունակությունն ու ոգին և իրենց համար ամենակարևորը, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործընկերն է թուրքամետ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դժվար է, հասկանալ անհասկանալին, բայց փորձենք։ 

Հոդվածի հեղինակն ակնհայտ ինքն իրեն հակասում է։ Եթե 1993թ. Թուրքիան չի հարձակվել, պատճառն այն է եղել, որ Ռուսաստանը հայտարարել է, թե դա կգնահատի իր կենսական շահերի դեմ ոտնձգություն, ՌԴ պաշտպանության նախարար Շապոշնիկովն այդ օրերին եկել է Երևան և օդանավակայանից զգուշացրել է թուրքերին, բայց դա եղել է միայն և միայն Լևոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին հավասարակշռված քաղաքականության արդյունքը։ Աշխարհի մեծերը հաշվի էին նստում Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործչի հետ։ Այո, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ բոլոր հարևանների հետ պետք է ունենալ բարիդրացիական հարաբերություններ, ինչն ամենևին չի նշանակում  թուրքամետություն։ Միայն հիվանդ ուղեղն է ընդունակ նման բան մտածելու։ 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պատերազմ սկսելու ամենահարմար պահը հիմա է, ապա հոդվածագիրը ծանոթ չէ մեր նորագույն պատմությանը  և դիմում է մանիպուլյացիաների։ Պատերազմի վտանգն սկսվեց այն պահից, երբ Քոչարյանը պալատական հեղաշրջման միջոցով «հաղթողական» զբաղեցրեց նախագահի աթոռը և փակուղի տարավ Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը։ Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Եվ եթե հայ-ռուսական հարաբերություններում սառնություն էլ նկատվում է, պատճառը ՀՀ իշխանությունների լեգիտիմությունն է, որ չեն կարող իշխանությունների հետ վարվել այնպես, ինչպես վարվում էին Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Երևանի և Ստեփանակերտի միջև բացառվում են թշնամական հարաբերությունները, ապացույցը՝ վերջին հանրահավաքն էր, Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդները միասնական են, իսկ ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին, ապա դրանք ուղղված են մարտի մեկի գործի խոչընդոտմանը և սպառնալիքի տարրեր էին պարունակում և պիտի պատկան մարմինները զբաղվեն։

Իսկ հայաստանցի-ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիան ուժեղացել է Քոչարյանի ղեկավարման տարիներին, երբ Ղարաբաղից արտագաղթում էին և ստանում առանցքային պաշտոններ։ Բանակում կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին էլ չի նշանակում ռազմաքաղաքական ղեկավարության դեմ քաղաքական արշավ և բանակի վարկաբեկում։ Իսկ տարատեսակ հանցագործներին պատասխանատվության ենթարկելը ամենևին էլ չի նշանակում հանրությունը պառակտել։ Հանրությունը միասնական է, և հանրային պահանջ է թալանչիների դեմ պայքարը։ 

Ջավահիր Այվազյան



 Պիտակներ

         Ջավահիր Այվազյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


























Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 22638


Խոսող ձուկը
Խոսող ձուկը
10.11.2019 / 22122


Պեսիմիստական
Պեսիմիստական
08.03.2020 / 20974


Բոլոլա շաբաթ
Բոլոլա շաբաթ
28.09.2019 / 20456





Բա
Բա
20.11.2020 / 19206



Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 18492





Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 17285

The Tashir spider web
The Tashir spider web
09.12.2019 / 17123