...

Պատմության ամենաանհաջող վարչապետն ու պետության կառավարումը

Պատմության ամենաանհաջող վարչապետն ու պետության կառավարումը

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ լրահոսում աչքովս ընկավ մի տեղեկատվություն: Օրեր առաջ Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառումով ավետել էր այն մասին, որ Հայաստանին հաջողվել է 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցնել Վրաստանին: Ես ծանոթացա նաև այս տեղեկատվությանը վարչապետ Բագրատյանի վիճակագրական տվյալներով փաստարկված արձագանքին, ինչն անշուշտ համոզիչ էր:
Համաձայնեք, որ պետության կառավարումը ավելի լուրջ վերաբերմունքի է արժանի»:

«ՉԻ». Ինչ-ինչ, բայց Խոսրով Հարությունյանի հետ համաձայն ենք. պետության կառավարումը ավելի լուրջ վերաբերմունքի է արժանի: Խնդիրն այն է, որ սա ասում է մի մարդ, որը պետության կառավարման հետ անհամատեղելի է: 

Ընդամենը 6 ամիս է Խոսրով Հարությունյանը եղել ՀՀ վարչապետ, և այդ ընթացքում Հայաստանն ու Արցախը հայտնվեցին կործանման եզրին: Իր պաշտոնավարման ընթացքում ամենախոշոր պարտությունները գրանցվեցին արցախյան պատերազմում, կորցրեցինք Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասն ու հակառակորդը Ստեփանակերտի մատույցներում էր: 

Ու հենց Խոսրով Հարությունյանի օրոք Հայաստանի տնտեսությունը փլուզվեց. իսկապես Հայաստանն ու Արցախը կարող էին վերանալ քարտեզի վրայից, եթե մի քիչ էլ մնար վարչապետի պաշտոնին: Ու այդ ամենը պարզ բացատրություն ուներ. պետության կառավարումը շատ ավելի լուրջ քաղաքական, մարդկային և կամային հատկանիշներ էր պահանջում, որոնք Խոսրով Հարությունյանը չուներ: Ու նրա հետագա գործունեությունն էլ դրա վառ ապացույցն էր, երբ տարին մի անգամ ճամբար էր փոխում՝ սպասարկելով օրվա իշխանություններին:

Այս ամենը, ինչ գրեցինք Խոսրով Հարությունյանի մասին, գիտե՞ք, թե ով էր ժամանակին ասում. Հրանտ Բագրատյանը: Այն Բագրատյանը, որի խոսքերը Խոսրով Հարությունյանը համոզիչ է համարում: Մենք էլ ենք գտնում, որ Խոսրով Մելիքիչի մասին Բագրատյանի որակումները համոզիչ էին ու մնում են այդպիսին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2657 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ