...

Ակամա խոստովանություն

Ակամա խոստովանություն

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այսօր ասուլիսում հայտարարել է. «Հայաստանին դադարել են վստահելի գործընկեր համարել։ Դա կապված է այն անվստահության հետ, որն առաջացել է ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության նկատմամբ։ Հայաստանի ընդդիմությանը ոչ մի կերպ չի հաջողվում հակառակը համոզել միջազգային խաղացողներին»:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ Խոսրով Հարությունյանը՝ իրենից անկախ, շատ դիպուկ որակում է տվել այսօրվա տիտղոսային ընդդիմությանը:

Երբ ասում է, թե ընդդիմությանը ոչ մի կերպ չի հաջողվում համոզել միջազգային խաղացողներին, ապա դրանով խոստովանում է, որ ընդդիմությունը դրսի «դաբրոյի» հույսով է գործում: Միգուցե սկզբից մե՞զ՝ Հայաստանի քաղաքացիների՞ս համոզեր, մեր «դաբրո՞ն» ստանար: Ոնց որ թե ընդդիմությունը Հայաստանի քաղաքացիների համար պետք է աշխատի, այլ ոչ թե՝ միջազգային խաղացողների:

Այսինքն՝ մենք հեչ, էլի: Որ դրսին համոզեն, մեր վրա թքած ունեն, «կատոկով» մեր վրայով կանցնեն, կգնան, ինչպես միշտ արել են. զինված հեղաշրջում էլ կանեն, մարդկանց վրա զորք էլ կհանեն, կկրակեն էլ, ընտրատեղամասերում կջարդեն, կփշրեն: Կանեն, եթե միջազգային խաղացողներին համոզեն: Ներսում դա իրենց երբեք չի հաջողվել:

Մարդը «չոտկի» ասում է, թե ինչով է զբաղված ընդդիմությունը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ