...

Խոսրով, իսկ գուցե դու էլ գրպաններդ մի փոքր դատարկես

Խոսրով, իսկ գուցե դու էլ գրպաններդ մի փոքր դատարկես

«Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը և հատուկ կարգադրությամբ վերջ դնել պարգևավճարների արատավոր պրակտիկային: Ավելին, հատուկ դրության և կարանտինի պայմաններում նշված պաշտոնյաները պետք է կամավոր հրաժարվեն օրենքով իրենց հասնող աշխատավարձի 1/3-ից հօգուտ համավարակի դեմ պայքարի միասնական ֆոնդին: Դա է պահանջում բարոյականությունն ու քաղաքական ողջամտությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Խոսրով Հարությունյանը:

«ՉԻ». Ինչպես ռուսական հայտնի սկետչում էր ասվում՝ «զալատիյե սլավա»: Իսկապես հրաշալի գրառում է արել վերջին 30 տարում իշխանության մեջ մշտապես գտնված Խոսրով Հարությունյանը: Բայց կարծես թե ճշմարտության միայն կեսն է ասել Սերժ Սարգսյանի մտերիմը:

Գրառումը կատարյալ կլիներ, եթե Խոսրով Հարությունյանը շարունակեր այն և ներողություն հայցեր ժողովրդից, որ համանման իրավիճակներում ինքը և իր ընկերները մատը մատին չեն խփել: Օրինակ, ինչու նման կոչ չարեց 2008 թվականին, երբ պատգամավոր էր, և Հայաստանի տնտեսությունը ազատ անկում էր ապրում: Ինչու ծրարով ստացվող աշխատավարձի մի մասը չհանձնեց պետությանը և չասաց՝ դրանով լուծեք մի քանի կարիքավոր ընտանիքի հարցեր: Ինչու իր տասնյակ բիզնեսներից գումար չհատկացրեց ապրիլյան պատերազմում որդի կորցրած ընտանիքներից մեկին: Ինչու իր քավորությամբ եղբոր կողմից սեփականաշնորհված հիվանդանոցը որևէ սոցիալական ծրագիր չի իրականացնում որևէ խոցելի խմբի համար:

Խոսրով Հարությունյանը և մյուս հանրապետականները կորցրել են որևէ մեկին որևէ բան հորդորելու բարոյական իրավունքը: Իրենց ապաշնորհ և միայն սեփական գրապանները լցնելուն միտված իրենց հետագիծը զրկել է նրանց բարոյախրատական կոչեր հնչեցնելու իրավունքից: Եթե Հարությունյանն իսկապես ցանկանում է օգնել ժողովրդին, ապա կարող է   պետության հետ կիսվել իր ինֆորմացիայով: Ասել, թե նախկիններից ով ինչքան գումար է լվացել, որտեղ է պահում և ինչ լծակներ օգտագործելով կարելի է դրանք հետ բերել: Այ դա   կլինի իսկական մտահոգ քաղաքացու վարքագիծ: Իսկ նման կոչերը միմիայն առիթ են տալու հիշել, թե որքան վնաս է հասցրել պետությանը Խոսրով Հարությունյանի ընտանիքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ