...

Քոչարյանի անգրագետ երաշխավորը

Քոչարյանի անգրագետ երաշխավորը

«Աննա Դանիբեկյանը պետք է իմանա, որ այդ օրը, եթե նա այլ դատավճիռ կայացնի, որի արդյունքում Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ, նա ինքը անձամբ ստանձնում է բոլոր զարգացումների ուղիղ պատասխանատվությունը: Նա այս երկրի քաղաքացի է, նա կարող է չընդունել, չհասկանալ, մերժել ինձ, բայց նա չի կարող մերժել մեր պատմությունը, իրավունք չունի մերժել Շուշիի գրավումը: Հիմա Աննա Դանիբեկյանը պետք է խորհրդակցի իր ընտանիքի անդամների հետ, թե ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա, սերունդները նրան չեն ներելու»,- «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով մայիսի 8-ին նշանակված դատական նիստին:

«ՉԻ». Քանի այս էակը չի հասկացել, որ Շուշին չի գրավվել, այլ ազատագրվել է, որևէ մեկից ինչ-որ բան պահանջելու իրավունք չունի: Օրինակ՝ Իսրայելում, եթե մեկը հայտարարի, որ Երուսաղեմը արաբներից գրավվել է, ապա նրանից կհրաժարվեն անգամ ընտանիքի անդամները, և հերթը դատարանում ինչ-որ երաշխավորություն ներկայացնելուն չի հասնի:

Քանի այս էակը տարրական իրավական գիտելիքներ չունի, միջնորդություններ ներկայացնելու իրավունք չունի: Աննա Դանիբեկյանը մայիսի 8-ին դատավճիռ չի կայացնում, քանի որ միջնորդությունները կամ բավարարում են, կամ մերժում: Հարությունյանը դեռ երկար պետք է սպասի դատավճռին, քանի որ 800 վկաները պետք է ցուցմունք տան ու պատմեն Մարտի 1-ին իրենց հետ տեղի ունեցածի մասին: Եվ Հարությունյանը պետք է լսի, թե ինչպես էր Քոչարյանը գրավել Երևանի կենտրոնը, ու դիպուկահարները վերացնում էին Երևանի բնակիչներին:

Քանի այս էակը չի հասկացել, որ դատավորներն իրենց որոշումները կայացնում են՝ ելնելով օրենքի պահանջներից, այլ ոչ թե տնեցիների հետ կոնսուլտացիաների արդյունքում, իրավունք չունի խորհուրդներ տալ Դանիբեկյանին: Եվ լավ կլինի դատական նիստի ժամանակ դատավորը մի փոքր իրավական լիկբեզ անի ոտաբոբիկ Հարությունյանի համար:

Եվ վերջապես, այս էակը պետք է հասկանա՝ սերունդները չեն ներելու թե՛ Քոչարյանին, թե՛  նրանց, ովքեր իրենց նեղ անձնական շահերից ելնելով՝ արդարացնում են Մարտի 1-ի իշխանությունների սանձազերծած սպանդը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ