...

Փոքր մարդու մեծ անցյալը

Փոքր մարդու մեծ անցյալը

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով պայթուցիկ սարքերի ներմուծման, կիրառման արգելիքին առնչվող նախագծին, ասել է. «Երբ որ ես փոքր էի, էն ժամանակ սարքում էինք տենց բաներ: Բա հիմա անհանգստություն չկա՞, որ կսարքեն և շատ ավելի վատ հետևանքներ կունենանք»:

«ՉԻ». Փաստորեն, որ ասում են՝ Հովիկ Աղազարյանը դաշնակ է եղել, ոչ թե նրա համար, որ ժամանակին ՀՅԴ անդամ է եղել, այլ որովհետև պուճուր ժամանակ պայթուցիկ բաներ է սարքել:

Սա շատ խորը անցյալ է ունեցել: Մի հատ պետք է լավ տնտղել, թե փոքր ժամանակ էլ ինչեր է արել, սարքել, փորձարկել: Չնայած, կարելի է ոչ մի բան էլ չստուգել:

Եթե, օրինակ, օրինագիծ ներկայացվի, որ արգելվում է մեքենաների մարտկոցների միջի արճիճը հանել, հալեցնել ու խաչ սարքել, ուրեմն, Հովիկ Աղազարյանը դրանով զբաղվել է: 

Եթե քրեականացվի տռուսիկի ռեզինից մատի պարսատիկ սարքելն ու դրանով համադասարանցիների ետևին թաքուն դաղելը, իմացած եղեք, նաղդ դա արել է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ