Փորձեք, շատ համեղ է. Կարկանդակ ռատատույով - 7 Հունվարի 2020 - 4rd.am
Լուր-մեկնաբանություն
24.01.2020 / 17:00
Սատիրիկոն
24.01.2020 / 15:30
Լուր-մեկնաբանություն
24.01.2020 / 14:00
Լուր-մեկնաբանություն
24.01.2020 / 12:00
Լուրեր
24.01.2020 / 11:30
07.01.2020   15:15
1681

Փորձեք, շատ համեղ է. Կարկանդակ ռատատույով


Ֆրանսիական խոհանոցի այս նմուշը՝ ռատատույով կարկանդակը, գալիս է Նիցցայից և ավանդաբար մատուցվում է տաք վիճակում: Ռատատույն ընդհանրապես շատ համեղ բան է, իսկ կարկանդակի ներսում՝ էլ ավելի:

Բաղադրիչները

  • 2 ոչ մեծ դդմիկ
  • 2 միջին չափի քաղցր տաքդեղ
  • 2 մեծ բադրիջան
  • 6 միջին չափի հասած լոլիկ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 1-2 ճյուղ ռեհան
  • 100 գրամ բեկոն
  • ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ
  • Խմորի համար
  • 300 գ ալյուր
  • 150 գրամից մի քիչ ավել կարագ
  • 2 ձու
  • մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  1. Կեղևից մաքրեք սմբուկներն ու բադրիջանները, 1,5 սմ հաստությամբ քառակուսաձև կտրատեք: Մաքրեք տաքդեղները, երկար շերտերով կտրատեք:
  2. Թավայի մեջ մի քանի գդալ ձիթապտղի ձեթ լցրեք, տապակեք դդմիկը, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Դդմիկները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը ներծծվի:
  3. Թավայի մեջ ձեթ ավելացրեք, տապակեք բադրիջանը, մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանալը: Կրկին տեղադրեք անձեռոցիկի վրա, որ քամվի:
  4. Մանր կտրատեք սոխն ու բեկոնը: Խառնեք իրար, ստացված խառնուրդը մոտ 10 րոպե տապակեք նույն թավայի մեջ: Մանրացրեք ռեհանը:
  5. Լոլիկները եռման ջրի մեջ մտցրեք, ապա՝ սառը ջրի մեջ, մաքրեք կեղևը, կտրատեք: Ճզմեք սխտորը:
  6. Սխտորն ու լոլիկը ավելացրեք սոխին ու բեկոնին, աղ ու պղպեղ արեք, ուժեղ կրակի վրա 10 րոպե եփեք: Խառնեք պատրաստի բոլոր բաղադրիչները, ավելացրեք ռեհանը:
  7. Խմորի համար հալեցրեք կարագը, ալյուրը մաղեք: Պնակի մեջ խառնեք կարագն ու ալյուրը, 100 մլ սառը ջուր ավելացրեք, արագ հունցեք խմորն ու այն 2 անհավասար մասի բաժանեք: Կարագը քսեք տապակին:
  8. Բացեք խմորի մեծ կտորը, տեղադրեք տապակի մեջ, անհրաժեշտության դեպքում հեռացրեք ավելորդ խմորը, որպեսզի ծայրերը հարթ լինեն: Խմորի մեջ լցրեք բանջարեղենային խառնուրդը: Բացեք խմորի փոքր կտորը, դրանով ծածկեք բանջարեղենը, ծայրերը փակեք: Խմորի մնացորդը կարող եք օգտագործել զարդարելու համար:
  9. Խմորի մակերեսին ձվի դեղնուց քսեք ու կարկանդակը 35 րոպեով տեղադրեք 190 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Մատուցեք տաք վիճակում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019



 Պիտակներ






Գովազդ
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Տաշիրյան սարդոստայն
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 6335

Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 5775






















Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 3113