Չորեքշաբթի 08.04.2020 22:03

Քաղաքական
08.04.2020 / 21:30
Լուր-մեկնաբանություն
08.04.2020 / 21:00
Լուր-մեկնաբանություն
08.04.2020 / 20:30
Քաղաքական
08.04.2020 / 18:00
Լուր-մեկնաբանություն
08.04.2020 / 17:00
19.10.2019   15:00
2023

Փորձեք, շատ համեղ է. Լցոնած բադրիջաններ


Ներկայացնում ենք ֆրանսիական խոհանոցի հերթական ուտեստը՝ լցոնած բադրիջանները, որը ֆրանսիացիները մատուցում են որպես նախուտեստ: Եթե ուտեստի բաղադրության մաս կազմող մսի խճողակը ձեզ շատ ծանր է թվում, այն կարող եք փոխարինել պանրով կամ կաթնաշոռով:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 6 ոչ մեծ բադրիջաններ
  • 300գ ցանկացած մսի խճողակ՝ ըստ ճաշակի
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 2 մեծ, հասած լոլիկ
  • 1-3 պճեղ սխտոր
  • 1 կտոր հաց
  • 2 ձվի դեղնուց
  • 1/4լ կաթ
  • 5-7 ճյուղ մաղադանոս
  • ձիթապտղի ձեթ, աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Կիսեք բադրիջանները: Գդալի սուր մասով հեռացրեք միջուկները՝ աշխատելով չվնասել կեղևը: Պետք է մոտ 1,5 սմ հաստության պատերով նավակներ ստանաք: Բադրիջանի միջուկը մանր կտրատեք ու աղ արեք: Թողեք 10 րոպե, հետո լվացեք ու քամիչով քամեք:
  2. Բադրիջանե նավակները պատեք աղով ու ձիթապտղի ձեթով: 20 րոպեով տեղադրեք ջեռոցի ցանցի վրա: Տապակեք 180 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում:
  3. Մանր կտրատեք սոխը: Լոլիկները դրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից, միջուկը տրորեք:
  4. Հաստ հատակով թավայի մեջ 3-4 ճ.գ. ձիթապտղի ձեթ լցրեք ու նրա մեջ խառնելով 5 րոպե տապակեք սոխը, լոլիկներն ու բադրիջանի միջուկը:
  5. Հացը 5 րոպեով թրջեք տաք կաթի մեջ: Սխտորն ու մաղադանոսը մանր կտրատեք: Սոխով, լոլիկով ու բադրիջանի միջուկով թավայի մեջ ավելացրեք մսի խճողակն ու հացը, սխտորը, մաղադանոսը: Կրակն ուժեղացրեք ու խառնելով ևս 7 րոպե տապակեք, մինչև միսը փոխի գույնը: Աղ ու պղպեղ արեք:
  6. Թավան վերցրեք կրակից: Դեղնուցները մի քանի ճաշի գդալ ջրի հետ հարեք ու ավելացրեք մյուս բաղադրիչներին, լավ խառնեք:
  7. Բադրիջանե նավակների մեջ լցրեք խճողակը ու 20-25 րոպեով տեղադրեք ջեռոցում:

Խորհուրդ. Լցոնած բադրիջանները կախված սեզոնից կարող եք ուտել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Նույն կերպ լցոնել կարող եք նաև լոլիկները, սոխը, պղպեղներն ու նույնիսկ կարտոֆիլը: Ուտեստը մատուցեք բրնձի հետ:
 



 Պիտակներ

         «Չորրորդ իշխանություն», Նմուշներ աշխարհի խոհանոցներից, ֆրանսիական խոհանոց


Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


Պրոֆեսիոնալը
Պրոֆեսիոնալը
03.04.2020 / 2662













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
05.04.2020 / 1222
















«Թավշյա յոնջա»
«Թավշյա յոնջա»
03.04.2020 / 831













Նեղ օրերի ՊԵԿ-ը
Նեղ օրերի ՊԵԿ-ը
05.04.2020 / 704



В ритме «ЧИ»
В ритме «ЧИ»
05.04.2020 / 690


Գեղամյան - 2020
Գեղամյան - 2020
03.04.2020 / 660