ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հասարակական տրամադրությունների և դրանց՝ իշխանությունների արձագանքին, ասել է. «Հիմա անիշխանություն է. ըստ էության, կառավարությունն ամբողջությամբ մատնված է անգործության, ԱԺ-ն գործում է պատվերով:
Սա անիշխանություն է. անիշխանությունն էլ հո պոզով-պոչով չի՞ լինում»:
«ՉԻ». Եկեք մի վատ բան գրենք, էլի, Գևորգ Պետրոսյանի մասին: Օրինակ, ինքը դաշնամուր շատ վատ է նվագում: Ռեպերտուարն էլ հաջող չէ. հիմնականում ռաբիս տեսակի երաժշտություն է նվագում:
Իմպուլսիվ է, զգացմունքային, հաճախ է կոպտում, վիրավորական արտահայտություններ անում: Եթերում երբեմն հունից դուրս է գալիս, բարձր տոնով խոսում, գոռգոռում:
Է՞լ ինչ կարող ենք ասել: Հա, քիչ մնաց մոռանայինք: Սխալ բան է ասում. անիշխանությունը մեկ-մեկ պոզով-պոչով էլ է լինում: Այ հիմա, վերջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: