Ներկայումս Հայաստանում կա խորը քաղաքական հակամարտության մեջ գտնվող երկու ուժ՝ գործող իշխանությունը և 17 կուսակցությունների միավորումը: Կան այդ ուժերի երկու ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյան և Վազգեն Մանուկյան:
Ըստ տրամաբանության՝ նրանք այդ հակամարտության մեջ գտնվելու պատճառով պետք է խորը գաղափարական տարաձայնություններ ունենային, սակայն, որքան էլ տարօրինակ է, այդպիսիք չկան: Նիկոլ Փաշինյանի ցանկությունն իշխանությունը պահելն է, իսկ Վազգեն Մանուկյանինը՝ իշխանությունը վերցնելը: Ընդամենը:
Փաստացի այսօր այդ երկու ուժերը գրեթե նույնական կարծիք ու վերաբերմունք ունեն ժողովրդի մասին՝ նրա մտավոր ընդունակությունների և քաղաքական հասունության մասին:
Երկու ուժն էլ առաջ են տանում միևնույն թեզը՝ ընտրություններ պետք չեն, մենք ժողովրդից լավ գիտենք, թե ինչ իշխանություն են նրանք նախընտրում:
Իշխանությունը համարում է, որ պատերազմի ընթացքում պարտություն կրելն ամենևին էլ նշանակալի իրադարձություն չէ և այդպիսի մանրուքի պատճառով չարժե դիմել ժողովրդին՝ պարզելու նրա քաղաքական նոր նախապատվությունները:
17-ը և Վազգեն Մանուկյանը գտնում են՝ քանի որ Փաշինյանը պարտվել է պատերազմում, դա նշանակում է, որ իշխանությունը պետք է վերադարձվի նախկիններին:
Ահա այսպիսի երկաթյա տրամաբանությամբ են առաջնորդվում երկու ուժերը: Սա ոչ միայն մեծ ընդհարման դաշտ է ստեղծում, այլ նաև խորը անարգանք է սեփական ժողովրդի հանդեպ: Բոլոր այն ուժերը, որոնք վախենում են ընտրություններից, գտնում են, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ և այլն, հող են նախապատրաստում բախումների համար կամ էլ երկար ժամանակ են ուզում վերարտադրվելու համար:
Արիս Վաղարշակյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: