...

Քաղցր ու համեղ. Անանասով բլանմանժե

Քաղցր ու համեղ. Անանասով բլանմանժե

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 250 գ կաթնաշոռ
  • 100 գ թթվասեր
  • 100 մլ կաթ
  • 2 օղակ պահածոյացված անանաս
  • 1 ճ.գ. արագ լուծվող ժելատին
  • 50 գ շաքարի փոշի
  • 8 գ. վանիլային շաքարավազ

Պատրաստման եղանակը

  1. Կաթի մեջ լցրեք ժելատինը, 10 րոպե թողեք՝ փքվի: Ապա պահեք ջրի գոլորշու վրա, խառնելով՝ ժելատինը հասցրեք ամբողջությամբ լուծվելուն:
  2. Կաթնաշոռը խառնեք թթվասերի, շաքարի փոշու և վանիլային շաքարավազի հետ: Միքսերով հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
  3. Կաթնաշոռի զանգվածին ավելացրեք ժելատինով կաթն ու խառնեք:
  4. Անանասի օղակները մանր խորանարդաձև կտրատեք:
  5. Անանասները լցրեք կաթնաշոռային զանգվածի մեջ: Խառնեք:
  6. Ստացված զանգվածը լցրեք սիլիկոնային ֆորմաների մեջ ու տեղադրեք սառնարանում մինչև ամբողջությամբ սառչի:
  7. Սառնարանից հանելուց հետո զգուշությամբ ֆորմաների միջից հանեք կաթնաշոռային բլանմանժեն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ