...

Քաղցր ու համեղ. Անանասը փափուկ խմորի մեջ

Քաղցր ու համեղ. Անանասը փափուկ խմորի մեջ

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները 
8 բաժնի համար

  • 1 հատ անանաս

Փափուկ խմորի համար

  • 1/2 բաժակ ցորենի ալյուր
  • 1/2 բաժակ բաց գույնի գարեջուր
  • 2 հատ ձու
  • 2 ճ.գ. կարագ
  • 1 բաժակ բուսական ձեթ
  • 4 ճ.գ. հատապտղային մրգահյութ
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 1/2 թ.գ. աղ

Պատրաստման եղանակը

  1. Անանասը օղակաձև կտրատեք, կենտրոնական մասը՝ խոռոչը, հեռացրեք:
  2. Հալած կարագը խառնեք ձվի դեղնուցների, 1 ճ.գ. գարեջրի, շաքարավազի, աղի, ալյուրի հետ, խառնեք մինչև միատարր զանգված ստանալը, աստիճանաբար ավելացրեք մնացած գարեջուրը և հարած սպիտակուցները:
  3. Անանասի օղակները թաթախեք խմորի մեջ ու ձեթի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: 
  4. Անանասները մատուցեք հատապտղային մրգահյութի հետ մեկտեղ:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   1164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ