Պատրաստեք այս համեղ աղանդերը:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 1 հատ բանան
- 2 հատ ձու
- 40 գ շաքարավազ
- 1 թ.գ. կարագ
- 1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը
- Հրադիմացկուն բաժակի մեջ ջուրն ու շաքարավազը խառնեք իրար, դրեք կրակին, եռացրեք մոտ 1 րոպե, մի փոքր հովացրեք:
- Բանանը մաքրեք, կտրտեք, լցրեք բլենդերի մեջ:
- Բանանի վրա լցրեք շաքարաջուրը: Հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
- Ստացված բանանային զանգվածը լցրեք պնակի մեջ:
- Ձվերի դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացրեք: Դեղնուցները պետք չեն գալու:
- Սպիտակուցը աղի հետ հարեք մինչև խիտ փրփուր ստանալը:
- Հարած սպիտակուցը լցրեք բանանային զանգվածի վրա, լավ խառնեք:
- Սուֆլեի կերամիկական ֆորմաները պատեք կարագով, հատակին շաքարավազ ցանեք:
- Բանանասերուցքային զանգվածը լցրեք ֆորմաների մեջ՝ զբաղեցնելով դրանց 3/4 մասը:
- Ֆորմաները 15 րոպեով տեղադրեք նախապես 200 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցում:
- Հանեք ջեռոցից և անմիջապես մատուցեք: