...

Քաղցր ու համեղ. Կիտրոնի սուֆլե՝ ջեռոցի մեջ

Քաղցր ու համեղ. Կիտրոնի սուֆլե՝ ջեռոցի մեջ

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 150 մլ կաթ
  • 50 գ կարագ
  • 3 հատ ձու
  • 80 գ շաքարավազ
  • 40 գ ալյուր
  • 1-2 հատ կիտրոն
  • մի քանի տերև անանուխ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Կարագը հալեցրեք: 
  2. Մանր քերիչի օգնությամբ կիտրոնի վրայից քերեք կեղևը: Կիտրոնները կիսեք, կորիզները հեռացրեք, դրանցից 60 մլ հյութ քամեք:
  3. Խորը պնակի մեջ լցրեք կիտրոնի հյութն ու քերած կեղևը, հալեցրած կարագն ու շաքարավազի կեսը: Խառնեք:
  4. Ավելացրեք մաղած ալյուրը, կրկին խառնեք: Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան ցելսիուս:
  5. Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացրեք:
  6. Դեղնուցները խառնեք կաթին ու հարիչով խառնեք:
  7. Դեղնուցի ու կաթի խառնուրդը խառնեք կիտրոնի խառնուրդի հետ: Լավ խառնեք:
  8. Ձվի սպիտակուցները միքսերով հարեք մինչև փրփրելը՝ 3-4 րոպե: Ավելացրեք մնացած շաքարավազն ու էլի 3-4 րոպե հարեք:
  9. 1 ճաշի գդալ հարած սպիտակուց ավելացրեք խմորին, հարիչով խառնեք:
  10. Մնացած սպիտակուցն էլ նույն ձևով ավելացրեք խմորին ու խառնեք այնպես, որ օդի պղպղջակներ չպայթեն:
  11. Փոքր ֆորմաները ներսից պատեք կարագով ու տեղադրեք խորը տապակի մեջ:
  12. Ստացված զանգվածը 2/3-ով լցրեք ֆորմաների մեջ: Տապակի մեջ տաք ջուր լցրեք մինչև ֆորմաների կեսը:
  13. Տապակը 15-20 րոպեով տեղադրեք ջեռոցում: Այն պետք է խտանա ու բաց շագանակագույն երանգ ստանա:
  14. Ջեռոցից հանելուց հետո 10-15 րոպե թողեք հովանա:
  15. Մատուցելիս զարդարեք անանուխի տերևով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   331 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ