...

Քաղցր ու համեղ. Սպիտակ շոկոլադով կաթնաշոռային տորթ

Քաղցր ու համեղ. Սպիտակ շոկոլադով կաթնաշոռային տորթ

Պատրաստեք այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
8 բաժնի համար

  • 500 գ կաթնաշոռ
  • 1 բաժակ բալի մրգահյութ
  • 200 գ թխվածքաբլիթ
  • 100 գ սպիտակ շոկոլադ
  • 100 գ կարագ
  • 50 գ կտրտած նուշ
  • 1 բաժակ շաքարավազ
  • 250 գ թթվասեր
  • 1թ.գ. վանիլային շաքարավազ
  • 4 հատ ձու
  • 2 թ.գ. ժելատին

Պատրաստման եղանակը

  1. Թխվածքաբլիթը փշուրների վերածեք, խառնեք փափկեցրած կարագի ու նուշի հետ:
  2. Տապակի վրա կալկա տեղադրեք, կալկայի վրա հավասար շետով քսեք ստացված խառնուրդը:
  3. Շոկոլադը մասնատեք, գոլորշու վրա հալեցրեք, խառնեք տրորած կաթնաշոռի, շաքարավազի, թթվասերի, վանիլային շաքարավազի ու ձվերի հետ:
  4. Խառնուրդը լցրեք թխվածքաբլիթային հիմքի վրա, տորթը 1 ժամով տեղադրեք 175 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Հետո ջեռոցի դուռը բացեք, տորթն առանց տապակից հանելու թողեք 1 ժամ հովանա:
  5. Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք փքվի, ավելորդ հեղուկը թափեք, ժելատինը բացեք գոլորշու վրա: Պատրաստի ժելատինը խառնեք բալի մրգահյութի հետ, ապա լցրեք հովացած տորթի վրա և 5-12 ժամով տեղադրեք սառնարանում:
  6. Մատուցելուց առաջ տորթը զգուշությամբ հանեք տապակի միջից, կալկան հեռացրեք, տորթը տեղադրեք սկուտեղի վրա ու կտրտեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   996 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ