...

Քաղցր ու համեղ. Սպիտակ շոկոլադով կրեմ

Քաղցր ու համեղ. Սպիտակ շոկոլադով կրեմ

Պատրաստեք այս համեղ, սերուցքային աղանդերը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 440 գ սպիտակ շոկոլադ
  • 250 գ սերուցք (30-36%)
  • 6 հատ ձվի դեղնուց
  • 100 գ աղի պիստակ

Պատրաստման եղանակը

  1. Շոկոլադը մանր կտրատեք:
  2. Սերուցքը 80-90 աստիճան ցելսիուս տաքացրեք ու բարակ շիթով լցրեք դեղնուցների վրա, հարեք:
  3. Ձվասերուցքային խառնուրդը դրեք ջրի գոլորշու վրա, շարունակեք հարել մինչև խտանալը:
  4. Ջրի գոլորշու վրա տեղադրեք կտրտած շոկոլադը, խառնելով հալեցրեք:
  5. Ձվասերուցքային խառնուրդը լցրեք հալեցրած շոկոլադի վրա: Խառնեք մինչև շոկոլադն ամբողջությամբ լուծվի:
  6. Լցրեք ֆորմաների կամ բաժակների մեջ: Կրեմի վրա լցրեք պիստակը: Մատուցեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ