...

Քաղցր ու համեղ. Խաղողը ժելեի մեջ

Քաղցր ու համեղ. Խաղողը ժելեի մեջ

Պատրաստեք սև ու կանաչ խաղողի հատիկներով ժելեն:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 200 գ առանց կորիզի սև ու կանաչ խաղող
  • 3 բաժակ շամպայն
  • 2 ճ.գ. ժելատին
  • 2/3 բաժակ շաքարավազ
  • 8 ճ.գ. լիկյոր
  • 1 կիտրոնի կեղև

Պատրաստման եղանակը

  1. Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք թող փքվի: Ջուրը թափեք:
  2. Շաքարավազի վրա մեկ բաժակ ջուր լցրեք, ավելացրեք կիտրոնի կեղևն ու տաքացրեք մինչև շաքարավազի հալվելը: Կիտրոնի կեղևը հեռացրեք ջրի միջից:
  3. Շաքարաջուրը սառեցրեք, ավելացրեք ժելատինը, տաքացրեք՝ չհասցնելով եռման: Ավելացրեք շամպայնն ու լիկյորը:
  4. Տարայի մեջ մի քիչ ժելե լցրեք, թողեք մի փոքր հովանա, վրան մեկ շերտ խաղողի հատիկներ շարեք, վրան կրկին ժելե լցրեք, թողեք հովանա: Ապա լցրեք ժելեի մնացած մասը, սառեցրեք ու մատուցեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ