Հինգշաբթի 17.06.2021 12:44

10.06.2021   21:00
428

ՌԵՏՐՈ. Քոչարյանի գործն էլ գործ չի, սաղ օրը՝ կարգավորման խնդրի մեջ


ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Փարիզում տեղի ունեցած Քոչարյան-Ալիև հերթական հանդիպումը դժվար է անվանել հայ-ադրբեջանական բանակցություններ: Նախ՝ որովհետև դրանք բանակցություններ չեն (բանակցությունների հիմք ծառայող որևէ փաստաթուղթ գոյություն չունի կամ խիստ գաղտնի է պահվում): Երկրորդ՝ եթե նույնիսկ դրանք բանակցություններ են, ապա ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Քոչարյան-ադրբեջանական: Ինչու՞: Որովհետև, երբ Քոչարյանը ԼՂՀ նախագահ էր, բանակցություններն ընթանում էին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև: Հենց որ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, ԼՂՀ-ն իսկույն մոռացվեց, և բանակցություններն ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ պետք է ենթադրել, որ եթե Քոչարյանը հանկարծ դառնա Ուդմուրտիայի նախագահ (հայ ժողովուրդն, անկասկած, ոչ միայն կողջունի այդ քայլը, այլև ազգովի մի տեղեկանք կտա, որի համաձայն Քոչարյանը վերջին 10 տարիների ընթացքում բնակվել է Իժևսկում), բանակցությունները կընթանան Ուդմուրտիայի և Ադրբեջանի միջև:

Բայց սա դեռ ոչինչ: Մարդ է՝ ուզում է աշխարհ տեսնել, իր նախկին կուսակցական առաջնորդի հետ որպես հավասարը՝ հավասարի, նստել-վեր կենալ, զոլավոր կոստյումը ցուցադրել ֆրանսիացի լրագրողներին... սրանք միանգամայն հասկանալի մարդկային թուլություններ են: Բայց հետո՞ ինչ է անելու: Ախր շատ անհարմար վիճակում է հայտնվել նախկին պարտկոմը: Ռուսաստանում նրան շատ վատ են վերաբերվում և առայժմ չեն հասկանում՝ այս մարդը առյուծի սի՞րտ է կերել, թե՞ կարծում է, որ միջազգային հանրության հետ կարելի է վարվել ճիշտ այնպես, ինչպես երկրապահների հետ: Հիշենք «ԿՀՁ»-ի հետ կապված սկանդալը, «Իտեռա» ընկերությանը բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթից դուրս թողնելը, Արկադի Վարդանյանին կալանավորելը... 

Այս մարդուն չեն սիրում նաև ԱՄՆ-ում: Ոչ միայն չեն սիրում, այլև վերջերս հայտարարեցին՝ նա խախտումներով է դարձել նախագահ: Հետևաբար՝ լեգիտիմ չէ: Այ այսօրվա համար էինք ասում՝ չի կարելի է պատերազմական վիճակում գտնվելով՝ ունենալ ոչ լեգիտիմ նախագահ: Պարտկոմի ընտրություններ չեն, որ մի երկու հոգու Նավթալանի ձրի ուղեգիր խոստանաս ու հաղթես ընտրություններում: 

Լավ, չեն սիրում՝ ջհանդամը սիրեն: Բայց ի՞նչ պիտի անի մեր պանծալի առաջնորդը: Ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթղթի տակ ստորագրի՝ հիմար բան կստացվի: Կասեն՝ ոնց որ ստորագրել ես, այնպես էլ գնա ապրիր «պետական և տարածքային կազմավորում հանդիսացող» Ղարաբաղում: Չստորագրի՝ դարձյալ հիմար բան կստացվի: Հիմա էլ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կասեն՝ «բա հեղաշրջում անելուց առաջ բլբուլ էիր դարձել, թե կլուծեմ Ղարաբաղի հարցը, ի՞նչ եղավ, քեզ 6 ամիս ժամանակ»: Փորձի ձգձգել՝ նորից հիմար բան կստացվի: 2003թ. նախագահական ընտրություններ են, և միջազգային հանրությունը նոր կեղծիքներ չի հանդուրժի (իսկ 0,3 տոկոսով, ինչպես հայտնի է, նախագահ չեն ընտրվում): 

Կա նաև չորրորդ տարբերակը: Փարիզում ասի «տալիս եմ», գա Երևանում ասի «չտվեցի» (ու սեղանի տակ սեղմի Տիգրան Նաղդալյանի ոտքը): Ավաղ, նորից հիմար բան կստացվի: Ոչ թե՝ որ Տիգրան Նաղդալյանի ոտքը «սախաթ ա», այլ որովհետև մեր հասարակությունն ադրբեջանական լրատվամիջոցներին ավելի է հավատում, քան «Օրակարգին», և դրա համար բոլոր հիմքերն ունի: 

Նորմալ շախմատիստները նման իրավիճակներում հանձնվում են և տեղը զիջում խաղալ իմացողներին: Ուրիշները դիմացինին մեղադրում են «զառ բռնելու» մեջ և ապավինում հայրենասիրությանը՝ ոգեկոչելով ազգային թասիբը՝ «հեսա շախմատը գլխիդ կտամ» սկզբունքով: Արդյունքում, որպես կանոն, իրենք են ծեծ ուտում: Միակ մխիթարությունն այն է, որ հետագայում կարողանա հասնել այդ ծեծի միջազգային ճանաչմանը՝ միաժամանակ արձանագրելով հերթական բարոյական հաղթանակը:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», No 162, մարտի 7, 2001 թ.



 Պիտակներ

         Տիգրան Նաղդալյան, Հեյդար Ալիև, ՉԻ # 162/2001, Ռոբերտ Քոչարյան, «Չորրորդ իշխանություն», Հրայր Ավետիսյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված


























Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 22717


Խոսող ձուկը
Խոսող ձուկը
10.11.2019 / 22197


Պեսիմիստական
Պեսիմիստական
08.03.2020 / 21042


Բոլոլա շաբաթ
Բոլոլա շաբաթ
28.09.2019 / 20523





Բա
Բա
20.11.2020 / 19260



Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 18547





Գործակալ 00
Գործակալ 00
01.01.2020 / 17334

The Tashir spider web
The Tashir spider web
09.12.2019 / 17192