...

Քոչարյանի գործը միգուցե Ալումյանի կի՞նը դատի

Քոչարյանի գործը միգուցե Ալումյանի կի՞նը դատի

«Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ինքնաբացարկի երկու հիմք կա, մեկը՝ դատավորն այս գործը քննելու համար պատշաճ դատարան չի կարող հանդիսանալ, և երկրորդը՝ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- գրում է Հրապարակը։

«ՉԻ». Պաշտպան Ալումյանին առաջարկում ենք մի քանի թեկնածուներ՝ իր կնոջը, որն աշխատում է Դավիթաշենի առաջին ատյանի դատարանում, Ռուբեն Մելիքյանի կնոջը, որն աշխատում է Աջափնյակի առաջին ատյանի դատարանում, Մանվել Գրիգորյանի աղջկան, որն աշխատում է Արմավիրի առաջին ատյանի դատարանում, Կրակեմ Հրաչի որդուն, որը նույնպես դատավոր է, Չոռնի Գագոյի խնամուն, որը կրկին դատավոր է և այսպես կարելի է թվարկել մի քանի հարյուրի, քանի որ դատավոր են նշանակվել միայն Քոչարյանի և Սարգսյանի մտերիմների հարազատները: Բացառությունները 10 տոկոսից չեն անցել: 

Պատկերացնում եք, եթե Հայաստանի դատարանը կազմված լիներ երդվյալ ատենակալներից, ինչպես էր Ալումյանը գտնելու 12 հոգի, որոնք բացասական վերաբերմունք չունենային Քոչարյանի նկատմամբ: Իհարկե, հասարակությունն իրավունք կունենար ակնկալել, որ 12 հոգին չեն լինելու մարդիկ, որոնք դատարանի առջև, պիցցայի դիմաց վանկարկում են՝ «Քոչարյան հերոս»: Ստիպված էինք լինելու հարևան երկրներից անկողմնակալ ատենակալներ հրավիրել:

Բայց Ալումյանը թող չհուսահատվի, ինքն էլ անցյալ տարի մինչև Քոչարյանի փաստաբանը դառնալն ընդգծված հակակրանք ուներ նրա նկատմամբ: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5940 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ