...

Քոչարյանի հույսը մնացել են մեռած մարդիկ

Քոչարյանի հույսը մնացել են մեռած մարդիկ

«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` անդրադառնալով ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանի հայտարարությանը, թե Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի հետ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ հիմքերը ստեղծվել են հետին թվով կազմված կեղծ տեղեկանքների միջոցով, Aravot.am-ին ներկայացրել է ԱԱԾ նախկին պետի Գորիկ Հակոբյանի նամակը, որը դեռ 2008 թվականի փետրվարի 28-ին էր ուղարկվել նախկին ոստիկանապետին. «Ըստ ԱԱԾ ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևան քաղաքի Ազատության հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևանում, հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ ու կոչեր»:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ если человек идиот, то это надолго: ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, որ մարտի 1-ի ոճրագործությունը կազմակերպելու համար կեղծ և հետին թվով փաստաթղթեր են կազմվել, Քոչարյանի փաստաբանն ասում է՝ տեսեք, Գորիկ Հակոբյանն ինչ է գրել:

Թե դա ինչ կապ ունի Տիգրան Բարսեղյանի հայտարարությունների հետ, միայն Հայկ Ալումյանը կիմանա: Գորիկ Հակոբյանի այդ գրության մասին բոլորս էլ գիտեինք, ընդ որում, այդ գրության մեջ նա որևէ փաստ չի ներկայացրել, ընդամենը մի հեքիաթ է գրել, անունը դրել՝ օպերատիվ տեղեկություններ: Նույն հաջողությամբ կարելի էր գրել, որ օպերատիվ տեղեկություններով, Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները Երևան քաղաքի Ազատության հրապարակում պատրաստվում են ատոմային ռումբ պայթեցնել, կամ՝ վառել Օպերայի շենքը, կամ՝ ինքնահրկիզվել: 

Իսկ ահա Տիգրան Բարսեղյանը կոնկրետ պաշտոնյա է եղել, կոնկրետ հայտարարություններ է արել, որոնք հերքելը դժվար է:

Իմիջիայլոց, քոչարյանական փաստաբանները հաճախ են կիրառում այդ «տրյուկը»՝ հենց ներկայացված փաստերին պատասխանելու բան չեն ունենում, մեռած մարդու անունն են հիշատակում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ