...

Քոչարյանի կցորդները՝ կցորդների մասին

Քոչարյանի կցորդները՝ կցորդների մասին

«Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է, իշխանությունը ՍԴ-ն կցորդ դարձնելու քայլեր է անում»:

«ՉԻ». Նախ, պարզաբանենք, թե ինչ է իրենից ներկայացնում «Այլընտրանքային նախագծերի խումբ» կոչվող այս կառույցը: Այն Ռոբերտ Քոչարյանին սատարող մարդկանց խումբ է: Թե ով է նրանց ֆինանսավորում, արդեն պարզ է: Ավելին, այս խմբում կան անձինք, որոնք խիստ տուժել են Ռոբերտ Քոչարյանի վարչախմբից՝ ենթարկվելով հալածանքների և բռնությունների:

Ինչ վերաբերում է ՍԴ-ն իշխանության կցորդ դարձնելուն, սա ցինիզմ է, քանի որ Հրայր Թովմասյանը՝ իր խմբով, հենց սկզբից Սերժ Սարգսյանի կցորդն է եղել: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ Սերժ Սարգսյանը ցմահ իշխելու է Հայաստանում, նրա կցորդ Հրայր Թովմասյանն էլ ցմահ ղեկավարելու է ՍԴ-ն ու դակելու է շեֆի բոլոր քմահաճույքները: 

Եվ այս ամենի դեմ պայքարը, իհարկե, դուր չի գալիս քոչարյանականներին. նրանք սովոր են եղել ունենալ կցորդ դատական իշխանություն, կցորդ ՍԴ, ու կցորդ Հրայր Թովմասյանը նրանց վերջին փրկօղակն է՝ արդարադատությունից խուսափելու համար:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   5220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ