...

Քոչարյանը առաջնահերթ պետք է դիմի Էրդողանին ու Ալիևին

Քոչարյանը առաջնահերթ պետք է դիմի Էրդողանին ու Ալիևին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, ֆրանսահայ Սևակ Թորոսյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Քոչարյանի դատավարության վերաբերյալ նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ստացել պատասխան: Թորոսյանն ասաց, որ թեև պատասխան չէր ակնկալում, սակայն մի քանի օր առաջ Մակրոնը պատասխանել է, որ ուշադիր հետևում է Քոչարյանի դատավարության ընթացքին:

«ՉԻ». Փաստորեն Պուտինից հույսերը վերջնականապես կտրել են և անցել են եվրոպական երկրների ղեկավարներին: Դե ինչ, ասում են, որ 2020 թվականին կամ ամենաուշը 2021-ին Մակրոնը պատրաստվում է գալ Հայաստան, Բելլա Քոչարյանը կարող է հիմիկվանից պատրաստվել, մի ամբողջ 6 րոպե էլ նրա հետ կզրուցի: Բայց ամեն դեպքում, ճիշտ կանի որակյալ թարգմանիչ տանի հետը: Չստացվի Պուտինի պես, որ ստիպված լինեն արտաքին գործերի նախարարի մակարդակով բացատրեն, որ իրենց վրա հույս չդնեն:

Աշխարհում կա 230 պետություն, չհաշված չճանաչվածները: Քոչարյանի պաշտպանները ճիշտ կանեն մի փոքր արագացնեն տեմպը, զուգահեռ դիմումներ գրեն, այլապես անգամ ցմահ ազատազրկվելու դեպքում չեն հասցնի դիմել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին: Իսկ խորհրդի կարգով հուշենք՝ արձագանք կլինի Թուրքիայից ու Ադրբեջանից, այնպես որ Էրդողանին ու Ալիևին հասցեագրված նամակները թող առաջնահերթ ուղարկեն:

Իսկ ընդհանրապես, ճիշտ կանեն հիշեն իրենց պաշտպանյալի խոսքերը՝ Եվրոպան պոլիտբյուրո չէ, և նրա որոշումները պարտադիր չեն Հայաստանի համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1651 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ