ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռուհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին»,- գրել է Աշոտյանը:
«ՉԻ». Սա այն ատոմակայանն է, որը փոշիացվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, Ռուսաստանին նվիրաբերվեց Սերժ Սարգսյանի օրոք:
Սա այն 7,5 մլրդ արտաքին պարտքն է, որը ձևավորվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, աճեց՝ Սերժ Սարգսյանի օրոք:
Սա այն «Հայկական ավիաուղիներն են», որը սնանկացվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, նվիրաբերվեց Սերժ Սարգսյանի օրոք՝ վերջինիս հովանավորյալ Միշա Բաղդասարյանին:
Սրանք այն տասնյակ սպանություններն են, որոնք եղան Ռոբերտ Քոչարյանի օրոք, շարունակվեցին Սերժ Սարգսյանի օրոք:
Սրանք այն հարյուրավոր օբյեկտներն ու գործարաններն են, որոնք յուրացվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք, պատմության գիրկն անցան Սերժ Սարգսյանի օրոք:
Սրանք այն հեռուստաընկերություններն են, որոնք գրպանային դարձան Ռ. Քոչարյանի օրոք, քարոզչամեքենա դարձան Սերժ Սարգսյանի օրոք:
Սա այն Արմեն Աշոտյանն է, որը պնակալեզ էր Ռոբերտ Քոչարյանի օրոք, շողոքորթ՝ Սերժ Սարգսյանի օրոք:
Հ.Գ. Նկարում այն քաղբանտարկյալներն են, որոնք կալանավորվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, ազատազրկվել՝ Սերժ Սարգսյանի օրոք: